Ինչու ենք առավոտյան գլխացավ ունենում․ Պատճառները անկասկած կհետաքրքրեն ձեզ
Եթե հաճախ եք արթնանում գլխացավով, միեւնույն ժամանակ եթե չեք չարաշահում ալկոհոլը, ապա դա օրգանիզմի կողմից անհանգստացնող ազդանշան է:
Առավոտյան գլխացավը կարող է մատնանշել, որ առկա է ճնշման հետ կապված խնդիրներ եւ նույնիսկ գլխուղեղի ուռուցք: Անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:
Գլխացավը կարող է նաև այլ առողջական խնդիրների հետևանք լինել՝ զարկերակային բարձր ճնշում, գլխուղեղի ուռուցք, վնասվածքներ, կաթված և այլն: Մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկական օգնության, եթե գլխացավը նկատվում է շաբաթական երկու անգամ, երբ առաջանում է ուժեղ գլխացավ և ջղակծկումներ իրանի հատվածում, երբ այն ուղեկցվում է թուլությամբ:
Իսկ մյուս պատճառը դեպրեսին է։ Դա հաճախ է հանգեցնում առավոտյան ժամերին պարբերական գլխացավի: Դեպքերի մեծամասնությունում այս խնդիրներն ուղեկցվում են անքնությամբ: