Ինչու են թափվում մազերը, բարակում. բաց մի թողեք

Դիտումներ 242

Ինչու են թափվում մազերը, բարակում. բաց մի թողեք

Մազաթափությունը սովորաբար վկայում է առողջական խնդիրների առկայության մասին: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ի թիվս այլ խնդիրների՝ մազաթափությունը, արմատների թուլացումը կարող են սննդարար նյութերի անբավարար մակարդակի հետևանք լինել:

 

B խմբի վիտամիններ: Մազաթափությունը հաճախ վկայում է այն մասին, որ օրգանիզմը քիչ քանակով B խմբի վիտամիններ է ստանում: Սրանք չափազանց կարևոր են մազերի առողջության պահպանման, որոշիչ նշանակություն ունեն դրանց աճի համար:

Վիտամին E: Այս վիտամինը ևս շատ կարևոր է մազերի աճի համար: Սննդակարգ ներառեք մթերք, որը կօգնի օրգանիզմին ապահովել բավարար քանակով E վիտամինով՝ սերմեր, ընդեղեն, ավոկադո, ձիթապտղի յուղ:

Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարմամբ: Այդ դեպքում հարկավոր է ընդունել բժշկի նշանակած դեղորայքը, ինչպես նաև A վիտամինով և յոդով հարուստ մթերք օգտագործել: Սննակարգ ներառեք բանջարեղեն, սպանախ, գազար, կաղամբ, ծովամթերք, ընդեղեն, դդմի և կտավատի սերմեր:

Ցինկ: Ցինկը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի մի շարք գործառույթների համար՝ սկսած հորմոնալ հավասարակշռությունից: Ցինկը պատասխանատու է նաև գեղձերի ղեկավարման համար, որոնց աշխատանքը կապված է մազերի ֆոլիկուլների հետ: Երբ օրգանիզմին ցինկի մակարդակը չի բավարարում, ֆոլիկուլները թուլանում են, ինչը հանգեցնում է մազերի թուլության, մազաթափության: Խնդրի դեմ պայքարելու համար հարկավոր է սննդակար ներառել ծովամթերք, ընդեղեն:

 

Սպիտակուցներ: Մազերի աճը խթանելու համար հարկավոր է սննդամթերք օգտագործել, որը սպիտակուցներ է պարունակում:

Երկաթ: Անեմիան մազաթափության ամենատարածված պատճառներից է: Երկաթը մեծ նշանակություն ունի հեմոգլոբինի արտադրության համար, որը թթվածինը հասցնում է օրգաններին: Այդ դեպքում գլխամաշկին բավարար քանակով արյուն է հասնում, ինչը նպաստում է մազերի աճին ու ամրապնդմանը:

Աղբյուր ՝ https://168.am/2018/10/15/1025467.html



Ամենաընթերցվածը