Ինչու է հարկավոր կաղամբի հյութ խմել

Դիտումներ 596

Ինչու է հարկավոր կաղամբի հյութ խմել

Sovkusom.ru-ն գրում է, որ կաղամբը մեծ քանակով վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում։ Կաղամբի հյութ կարող եք օգտագործել ամեն օր։ Կաղամբին կարող եք նռան, կիտրոնի հյութ ավելացնել, մի քանի հատապտուղ, մեղր, աղացած կարմիր պղպեղ։ Արդյունքում՝ կստանաք ըմպելիքը, որը պարունակում է.

  • երկաթ
  • յոդ
  • նատրիում
  • ազոտ
  • կալցիում
  • մագնեզիում
  • կալիում
  • ֆոսֆոր
  • ֆտոր
  • մանգան։

Կաղամբի հյութը կարող է օգտակար լինել մի խումբ հիվանդությունների դեմ պայքարում։

Օգնում է խոցի դեմ պայքարում։ Կաղամբը միացություններ է պարունակում, որոնք կարող են օգնել վերականգնել լորձաթաղանթը՝ պաշտպանելով որովայնն ու նյութափոխանակության համակարգը։

Օգնում է նիհարել։ Կաղամբը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ և ցանկանում են գեղեցիկ կազմվածք ունենալ։ Դրանով կարող եք փոխարինել մեծ կալորիականություն ունեցող ըմպելիքը։

Իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։ Կաղամբից ու բրոկոլիից պատրաստված ըմպելիքն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։

Լավացնում է մաշկի վիճակը։ Կաղամբը հարուստ է վիտամին C-ով, ինչի արդյունքում դառնում է հրաշալի միջոց մաշկի համար։



Ինչպես պատրաստել կաղամբով հյութ

  1. 1Եռացրեք 430 մլ ջուր։ Թողեք սառչի և հասնի սենյակային ջերմաստիճանի։
  2. 670 գրամ կաղամբը մանրացրեք բլենդերում՝ ավելացնելով ջուրը։
  3. 24 ժամ թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում։




Ամենաընթերցվածը