Ինչու՞ պետք է ամեն օր իմբիրով թեյ խմենք. Պատճառներն իսկապես ոգևորիչ են


Կոճապղպեղով թեյն օգտակար է, ամրապնդում է իմունիտետը: Կոճապղպեղի ակտիվ միացությունը, որը կոչվում է գինգրոլ, ուժեղ հակամանրէ, հակասնկային ու հակավարկիչ հատկություն ունի: Բացի այդ, կոճապղպեղը խթանում է օրգանիզմի՝ վարակներին դիմակայելու ունակությունը, ինչի շնորհիվ արդյունավետ պայքարի միջոց է դառնում գրիպի ու մրսածության հիվանդությունների դեպքում:
Իմբիրը օգտակար է սրտի համար
Այս բույսը նպաստում է իջեցնել արյան մեջ առկա խոլեստերինը և զգալիորեն նվազեցնում է սրտամկայանային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Օգնում է սրտխառնոցի դեպքում
Հետազոտություններն ապացուցել են, որ իմբիրը նպաստում է իջեցնել ստամոքսի շրջանում անհարմարության զգացումը:
Մեղմացնում է միգրենը
Այն ներազդում է, որպես հակաբորբոքային միջոց և մեղմում է միգրենի համախտանիշները:
Իմբիրը մրսածությունը կանխելու հրաշալի միջոց է
Օգտագործեք այս բույսի արմատները և հիվանդությունը կմոռանա ձեր հասցեն:
Իմբիրը նպաստում է քաշի իջեցմանը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեկ բաժակ իմբիրի թեյը արյում է 43 կալորիա:
Կոճապղպեղով թեյի պատրաստումը
Բաղադրիչները
4-6 բարակ շերտ թարմ կոճապղպեղ
1 բաժակ ջուր
մեղրը և կիտրոնը ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Ջուրը լցնել կաթսայի մեջ ու եռացնել, ավելացնել կոճապղպեղն ու կրակը թուլացնել, եփել ևս 10-15 րոպե: Ապա կրակից կաթսան վերցնել ու լցնել բաժակի մեջ, ավելացնել մեղրը:
