Ինչպիսի՞ արտազատումներն են նորմալ. այն, ինչը դուք ամաչում էիք հարցնել ձեր գինեկոլոգին

Արդյոք արտադրությունները հեշտոցից նորմա՞լ են:
Եթե այո, ի՞նչն է նորմայի տարբերակ:
Ե՞րբ է պետք անհանգստանալ և բժշկի դիմել:
Այս և այլ հարցերի պատախանում է գինեկելոգը:
Սեռահասունացման նշաններ
Դաշտանի սկսվելուց մոտ մեկ տարի առաջ աղջկա հեշտոցից անհոտ թափանցիկ արտազատումներ են լինում: Դա նորմալ նշան է, որ աղջկա օրգանիզմը պատրաստ է մայր դառնալու: Այդ արտադրությունները կնոջն ուղեկցում են ընդհուպ մինչև դաշտանադադարը:
Առողջ նորմա
Արտազատումների բացակայությունը կնոջը պետք է անհանգստացնի: Նորմայում արտազատումներն ունեն ոչ վառ գույն (սպիտակավունից մինչև բաց դեղին), ունեն մի քիչ թթու հոտ, լորձաթաղանթի գրգռվածություն և անհարմարություն չեն առաջացնում: Արտադրությունները տարբեր խնդիրներ են կատարում՝ հեշտացնում են սերմնահեղուկի շարժը, պաշտպանում են վարակներից, քսուքի դեր են խաղում սեռական ակտի ժամանակ:
Պարբերական արտազատումները վկայում են, որ կնոջ վերարտադրողական համակարգի հետ ամեն ինչ կարգին է:
Ծննդաբերությունից հետո
Ծննդաբերությունից հետո 3-8 շաբաթվա ընթացքում կինն արյունոտ արտազատումներ է ունենում: Դրանք նորմալ են համարվում: Նման արտազատումներ կարող են լինել նաև հղիության արհեստական ընդհատումից հետո 3-4 շաբաթ: Դրանք տհաճ հոտ չունեն և նույնպես նորմալ են:
Վարդագույն արտազատումներ
Կարող են առաջանալ, եթե կինը սկսում է օրալ հակաբեղմնավորիչներ ընդունել կամ որպես հակաբեղմնավորիչ ընտրում է ներարգանդային պարույրը: Արտազատումները նորմայում տևում են 3-4 ամիս:
Եթե արտադրությունները 4 ամսից ավել են տևում և ցավերով են ուղեկցվում, պետք է պարտադիր գինեկոլոգի դիմել:
Ստոպ-ազդանշաններ
Հագեցած դեղին, կանաչ, դարչնագույն կամ սև գույների արտադրությունները, որոնք կտրուկ հոտով, քորով, ջերմությամբ և որովայնի ներքևում ցավով են ուղեկցվում, նորմա չեն: Դրանք վկայում են օրգանիզմում պաթոլոգիկ գործընթացների մասին:
Դրանք կարող են խոսել օրգանիզմում բորբոքման մասին: Դրանք կարող են լինել միկոպլազմոզ, խլամիդոզ, հոնորեա և այլ հիվանդություններ:
Թարախային կամ արյունոտ (դաշտանի բացակայությամբ) արտազատումները բժշկի դիմելու ևս մեկ պատճառ են: Դրանք կարող են վկայել հոնորեայի, էրոզիայի, նույնիսկ քաղցկեղի մասին:
Կաթնասնկախտ
Կաթնասնկախտ առաջացնում են Candida սնկերը: Դրանք վնասում են լորձաթաղանթները և քոր ու անհարմարություն են առաջացնում: Արտազատումները «կաթնաշոռային» բնույթ են ստանում: Կաթնասնկախտի դեպքում սովորաբար տհաճ հոտ չի լինում:
Հիվանդությունն առաջացնում են ամենատարբեր գործոններ՝ սթրեսը, ոչ ճիշտ սնվելը, հիգիենային չհետևելը, հակաբիոտիկներ ընդունելը, հղիությունը և այլն:
Կաթնասնկախտը պետք է բուժել, բայց ոչ թե գովազդվող հաբով, այլ անհատապես ընտրված բուժմամբ: Կանդիդոզը ժամանակին չբուժելու դեպքում այն կարող է արգանդի, արգանդի վզիկի, միզուղիների բորբոքում առաջացնել:
Ժամանակավոր խնդիրներ
Երբեմն ոչ նորմալ արտազատումներ կարող են լինել, երբ օրգանիզմը սթրես է ապրում իմունիտետի թուլացման, դիսբակտերիոզի, հակաբիոտիկների ընդունման, սուր շնչառական վիրուսային վարակի դեպքում: Սովորաբար օրգանիզմի վերականգնման դեպքում տհաճ արտազատումներն իրենք իրենց վերանում են:
Ցիկլի կեսին ձվազատման ժամանակ կարող է մեծանալ արտազատումների խտությունն ու հաճախականությունը: Դա նորմալ է:
Սեռական ակտի ժամանակ
Սեքսի ժամանակ հեշտոցից արտադրություններն ավելի են ակտիվանում: Դա նորմալ է: Այդ արտազատումները քսուքի դեր են խաղում և հաճելի զգացողությունների անբաժան ուղեկիցն են: Եթե արտազատումը քիչ է, անհարմարության, քորի և այլ տհաճ զգացողություների առաջացման ռիսկ կա:
Հիշեք, որ անհոտ, անհարմարություն չպատճառող արտազատումները, ըստ ամենայնի, նորմալ են: Եթե արտադրություններն ուղեկցվում են քորով և այլ տհաճ զգացողություններով, անհապաղ բժշկի դիմեք:
