Ինչպե՞ս շատ կարճ ժամանակում ազատվել ձեռքերի կախված մաշկից

Դիտումներ 486
Ինչպե՞ս շատ կարճ ժամանակում ազատվել ձեռքերի կախված մաշկից

Ոմանց մոտ ձեռքերի թոռոմած մաշկ ունենալու խնդիրն առաջանում է տարիքի հետ, իսկ շատերն էլ առնչվում են այս խնդրի հետ ուղղակի այն պատճառով, որ ֆիզիկական վարժություններ չեն անում, կամ մի քանի ավելորդ կիլոգրամներ են հավաքել:

Հաճախ կանաք ունենում են այսպես կոչված «դոնդողանման ձեռքեր», հղիությունից հետո՝ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետևանքով:

Ինչպիսին էլ որ պատճառը լինի, եթե նման խնդիր կա, պետք է գործի անցնել:

Բարեբախտաբար կան միջոցներ նման խնդիրները շտկելու համար:

Անհրաժեշտ է բալանսավորել սնունդն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, պետք է այդ երկուսը միասին աշխատեն, որպեսզի էֆեկտիվ արդյունքի հասնելը շեշտ լինի:

Ճիշտ սնունդ

Սկսեք սաղմոն ուտել, որը նպաստում է մաշկի խոնվեցմանը: Բացի ձկնեղենից պետք է սննդակարգի մեջ մտցնել ցիտրուսներ, հատկապես կիտրոն և նարինջ, ելակ և մոշ: Այս մթերքները հարուստ են վիտամին C-ով, որն օգնում է օրգանիզմին կոլագեն արտադրել:

 


Մթերքներ, որոնք անհրաժեշտ է օգտագործել

  • Հորթի միս
  • Հավի միս
  • Պնդուկ
  • Ոլոռ
  • Ոսպ
  • Նուշ

Վարժություններ՝ ձեռքերի թոռոմած մաշկի դեմ

Արտակորում՝ դասական և շատ էֆեկտիվ միջոց՝ ձեռքերի թոռոմած մաշկի դեմ պայքարելու համար: Պառկեք հատակին, կարող եք մի փոքր ծալել ծնկները: Համոզվեք, որ ձեր ձեռքերն ու ուսերը մի գծի վրա են: Մեջքը ուղիղ պահեք, երբ ծալում եք արմունկները և ներքև եք իջնում, մի մոռացեք նաև դանդաղ տեմպով վերև բարձրանալ:

 
 

Գանտելներ օգտագործելը ևս մեկ էֆեկտիվ լուծում է: Կանգնեք մի ոտքն առաջ մյուսը հետ: Մի ձեռքով կարող եք ինչ որ բանից բռնվել, մինչ մյուս ձեռքում գանտել բռնած կբարձրացնեք ուսերին հավասար բարձրության վրա:

Այս սննդակարգին և վարժություններին համալիր ձևով հետևելու դեպքում, 2 շաբաթից ցանկալի արդյունք կնկատեք արդեն:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը