Ինչպե՞ս պատրաստել խմորը, որպեսզի պիցցան ստացվի շատ համեղ, նուրբ և փափուկ


Բաղադրամասեր
-
Թթխմոր – 10 գր,
-
շաքարավազ – 1/2 թ. գդ․,
-
ջուր (40-46C) – 1,5 բաժակ (350մլ),
-
աղ – 1 թ. գդ. ,
-
ձիթայուղ – 2 ճ. գդ.,
-
ալյուր – 400 գր (3 1/3 բաժակ)
Պատրաստման եղանակը
-
Մեծ թասում խառնել ջուրն ու թթխմորը և թողնել մոտ 10 րոպե։
-
Ավելացնել ձիթայուղը, ալյուրի կեսը և խառնելով ստանալ փափուկ խմոր:
-
Աղը դժվարացնում է թթխմորի խմորումը, այդ իսկ պատճառով աղը պետք է խառնել ալյուրի հետ:
-
Սեղանին ալյուր անել, դնել խմորը և աստիճանաբար ավելացնել ալյուրն այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր: Խմորը դնել եթով պատված թասի մեջ և ծածկել սրբիչով:
-
Թողնել, որ խմորը հասունանա, մոտ 1 ժամ: Խմորը համարվում է հասունացած, եթե այն մեծացել է ծավալով 2 անգամ:
-
Խմորը հունցել, տալ գնդի ձև: Բացել խմորը ջեռոցի թավայի մակերեսով և ավելացնել լցոնը:
-
