Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ սպաս


Պատրաստման եղանակը
-
Բլղուրը լվանալ, ապա լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 բաժակ ջուր և եփել մինչև վերջնական պատրաստ լինելը:
-
Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն երանգի ստացումը:
-
Ձուն հարել, ավելացնել թթվասերը, մածունը, ալյուրը և խառնել: Ստացված զանգվածը լցնել եփված բլղուրով կաթսայի մեջ: Անընդհատ խառնելով եփել մինչև ապուրի եռալը:
-
Տապակված սոխը լցնել պատրաստի ապուրի վրա:
-
Համեմը մանրացնել և շաղ տալ ապուրի վրա, ըստ անհրաժեշտության համեմել աղով և խառնել:Ցանկության դեպքում ապուրը մատուցելիս կարելի է վրան շաղ տալ մի փոքր թարմ մանրացված կանաչի և անցնել համտեսելուն:
