Ինչպե՞ս պատրաստել բիսկվիտը, որպեսզի այն բարձր, նուրբ, համեղ և փափուկ ստացվի
Դիտումներ 840
Բաղադրամասեր
-
Ձու – 4 հատ,
-
Շաքարավազ – 250 գ,
-
Վանիլին – 10 գ,
-
Լիմոնադ (կիտրոնի գազավորված ըմպելիք) – 200 գ,
-
Բուսայուղ – 200 գ,
-
Ալյուր – 400 գ,
-
Փխրեցուցիչ – 1 թ/գ,
Պատրաստման եղանակը
-
Հարել ձուն, շաքարավազը և վանիլինը: Շարունակելով հարելը՝ դանդաղ ավելացնել բուսայուղը և լիմոնադը: Մաս-մաս ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, հետո հարել զանգվածը ևս մեկ անգամ:
-
Լցնել խմորը մուլտի-ջեռոցի կաղապարի մեջ և թխման ժամանակը դնել 65 րոպեի վրա: Ազդանշանից հետո ավելացնել ևս 65 րոպե: Թխելուց հետո անջատել տաքությունը և թողնել ևս 20 րոպե: Թողնել մինչև լրիվ սառչի:
-
Բիսկվիթը ստացվում է բարձր և փափուկ, ինչպես նաև ունենում է կիտրոնի նուրբ բույր:
Ամենաընթերցվածը