Ինչպե՞ս մի քանի րոպեում ազատվել ծանր գլխացավից


Մարդիկ, ովքեր տառապում են միգրենով, գիտեն, թե ինչ է իսկական ցավը։ Իսկական ցավը դա այն է, երբ չես կարողանում ոչինչ անել՝ անգամ հասարակ բաներ։ Եվ եթե միգրենը դառնում է խրոնիկ խնդիր, ապա ամեն ինչ ավելի վատ է լինում։
Մեզանից շատերը փորձում են չդիմել բժիշկներին այնքան ժամանակ, մինչև գտնեն մի «աշխատող» միջոց, որը կօգնի ազատվել ցավից։ Մենք չենք սիրում գնալ բժշկի, քանի որ մենք բժիշկներին քիչ ենք վստահում և ինչն ամենակարևորն է, այդ ամենը արդյունքում շատ թանկ է արժենում։
Սակայն ի՞նչ անել, եթե հենց հիմա կարևոր օր է, իսկ գլխացավը ուղղակի տանջում է ձեզ։ Կա մի պարզ, փորձված և հասանելի միջոց, որը կօգնի անկացնել գլխացավը։
Ձեզ հարկավոր է ընդամենը կիտրոնի հյութ, կիտրոնի կեղև և մի փոքր հիմալայան աղ։
Այդ աղը ի դեպ օգտակար է այլ բաների համար նույնպես։ Այն բարձրացնում է սերոտոնինի մակարդակը (ինչպես նաև ունի հանգստացնող էֆֆեկտ) և ամրացնում է իմունային համակարգը։
Խառնեք 2 կիտրոններից քամած հյութը կեղևի հետ ամանի մեջ և ավելացրեք 2 ճաշի գդալ աղ։ Խառնեք։ Իսկ հետո խմեք փոքրիկ բաժակով։ Համը իհարկե շատ լավը չէ, սակայն կարևորը դուք կզգաք թեթևություն այն խմելուց արդեն մի քանի րոպե անց։
Եթե դուք խմեք այս ըմպելիքը երբ ցավում է ձեր գլուխը, ապա ժամանակի հետ դուք կնկատեք, որ ձեր ցավերը այդքան էլ ինտեսիվ չեն։ Իսկ արդեն որոշ ժամանակ անց դրանք ընդհանրապես կանցնեն։
Ուշադրություն․ Այս բուժման մեթոդը չի կարելի օգտագործել հիպերտոնիկներին, այն մարդկանց, ովքեր ունեն զարկերակային բարձր ճնշում, քանի որ աղը այն կարող է էլ ավելի բարձրացնել։ Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
