Ինչպե՞ս ազատվել տան տհաճ հոտից սուրճի օգնությամբ


Բնակարանում տհաճ հոտից կարելի է ազատվել սուրճի օգնությամբ: Այն շատ արդյունավետ միջոց է օդը մաքրելու համար: Պարզապես պետք է վերցնել մի բուռ աղացած սուրճ, լցնել տապակարանի վրա և լավ տաքացնել (խառնելով բովել):
Եթե սենյակում տհաճ հոտը հնացած է և ներծծվել է պատերի ու կահույքի մեջ, ապա վերը նշված գործողությունը պետք է մի քանի անգամ կրկնել: Ազդեցությունը տևական դարձնելու համար կարելի է ծաղկամանի մեջ սուրճ (աղացած կամ հատիկավոր) լցնել և դնել սենյակի մի անկյունում: Իհարկե, ժամանակ առ ժամանակ սուրճը պետք է փոխել:
