Ինչպես տնային պայմաններում սպիտակեցնել ատամները. 8 մեթոդ


1. Կերակրի սոդան որպես ատամի մածուկ օգտագործելու մեթոդը
- 1ճ.գ. սոդան խառնեք փոքր քանակությամբ ջրի հետ
- Ստացված զանգվածը խտությամբ պետք է ատամի մածուկ հիշեցնի
- Մաքրեք դրանով ատամները
- Աշխատեք կուլ չտալ այն
- Թողեք սոդան ատամներին 10 րոպե
- Ողողեք ատամները գոլ ջրով
- Սպասեք 5 րոպե, ապա ատամները լվացեք սովորական ատամի մածուկով
2. Կերակրի սոդան ու ատամի մածուկն իրար խառնելու մեթոդը
- Փոքր քանակությամբ ատամի մածուկ ու կերակրի սոդա խառնեք
- Ստացված զանգվածով մաքրեք ատամները
- Ողողեք բերանը գոլ ջրով
Այս երկու մեթոդներն էլ բավականին արդյունավետ են ու դրանք կարելի է երկար ժամանակ կիրառել: Առաջին մեթոդից արդյունք ստանալու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի, այն կարելի է կիրառել շաբաթը 1 անգամից ոչ ավել: Երկրորդ մեթոդը թույլ է տրվում շաբաթը մի քանի անգամ օգտագործել, բացի այդ՝ այն նաև ավելի քիչ ժամանակատար է:
3. Խնձորի քացախով մեթոդը
- Փոքր բաժակի մեջ քացախ լցրեք
- Ողողեք դրանով բերանը
- Աշխատեք կուլ չտալ
- Վերջում ողողեք բերանը գոլ ջրով
Այս մեթոդը թույլ է տրվում շաբաթը մեկ անգամ կիրառել:
4. Խնձորի քացախով ու սոդայով մեթոդը
- Փոքր ամանի մեջ իրար խառնեք խնձորի քացախն ու սոդան, մինչև ատամի մածուկի նման զանգված ստանալը
- Ստացվածը քսեք ատամներին
- Թողեք 5-10 րոպե
- Ողողեք բերանը գոլ ջրով
- Վերջում ատամները սովորական մածուկով լվացեք
5. Ելակով մեթոդը
- Մեկ ելակ վերցրեք ու այն երկու մասի բաժանեք
- Քսեք դրանք ատամներին
- Թողեք 5-10 րոպե
- Ողողեք բերանը գոլ ջրով
- Վերջում սովորական մածուկով մաքրեք ատամները
Սա հիանալի մեթոդ է առանց մեծ ժամանակ ու մեծ գումար ծախսելու ատամները սպիտակեցնելու համար: Այն կարելի է կիրառել շաբաթը երկու անգամ:
6. Ելակով ու սոդայով մեթոդը
- Մեկ կամ երկու ելակ տրորեք
- Ստացված ելակի հյութով մաքրեք ատամները
- Սպասեք 5 րոպե
- 1ճ.գ. սոդան խառնեք փոքր քանակությամբ ջրի հետ, մինչև մածուկի նման զանգված ստանալը
- Մաքրեք ատամները ստացված զանգվածի օգնությամբ
- Ողողեք բերանը գոլ ջրով
- Վերջում մաքրեք ատամները սովորական ատամի մածուկով
Այս մեթոդը, ճիշտ է, ժամանակատար է, փոխարենը շատ արդյունավետ է:
7. Նարնջի կեղևով ու դափնու տերևով մեթոդը
- Նարինջը կեղևազրկեք
- Կեղևից մի քանի կտոր վերցրեք
- Տրորեք դրանցով ատամները
- Փշրեք դափնու տերևը, մինչև այն փոշու վերածվի
- Այն նույնպես քսեք ատամներին
- Թողեք 5 րոպե
- Ողողեք բերանը գոլ ջրով
Այս մեթոդը լավ է շաբաթը մեկ անգամ կիրառել: Նարնջի կեղևի մեջ առկա թթուները սպանում են էմալի վրա հետքեր առաջացնող մանրէները, իսկ դափնու տերևը ներծծվում է արդեն եղած հետքերի մեջ՝ գունազրկելով դրանք:
8. Բանանի կեղևով մեթոդը
- Մաքրեք բանանը կեղևից
- Վերցրեք կեղևից մի հատված, քսեք ատամներին
- Շարունակեք ատամները տրորել դրանով 2-3 րոպե
- Ողողեք բերանը գոլ ջրով
Մեթոդը խորհուրդ է տրվում շաբաթը 1-2 անգամ կիրառել:
Ատամները սպիտակեցնելուց հետո ստացված արդյունքը պահպանելն էլ ոչ պակաս կարևորություն ունի: Դրա համար պետք է խուսափել կամ գոնե նվազեցնել որոշ մթերքների օգտագործումը: Ահա «սև ցուցակից» մի քանիսը:
- Մուգ գույնի գազավորված ու ոչ ալկոհոլային խմիչքները
- Սև թեյը
- Մուգ լիկյորները
- Սուրճը
- Ցիտրուսայինները
- Որոշ դեղեր
- Տոմատի հյութը
- Ծխախոտը
