Ինչպես տնային պայմաններում պատրաստել խեցգետին

Բաղադրիչներ.

խեցգետին – 1 կգ,
սոխ – 1 հատ,
սամիթ,
սև հատիկ պղպեղ,
դափնու տերև – 1 հատ,
աղ
Սոխը մաքրել, լվանալ, մանրացնել:
Սամիթը լվանալ, մանրացնել:
Կաթսայի մեջ լցնել սոխը, կանաչին, հատիկ պղպեղը:

Ավելացնել դափնու տերևը և աղը:
Կաթսան դնել կրակին և եռացնել:
Եռացող ջրի մեջ լցնել լվացած խեցգետինները, եփել 10 րոպե:
Թողնել սառչի, հանել ջրից, մատուցել:
