Ինչպես տան պայմաններում պատրաստել շատ համեղ և որակյալ բաստուրմա և սուջուխ

Դիտումներ 2092
Ինչպես տան պայմաններում պատրաստել շատ համեղ և որակյալ բաստուրմա և սուջուխ

Xohanoc.am  - ը ներկայացնում է բաստուրմայի և սուջուխի պատրաստման եղանակները ՝ 

Բաստուրմա

 

 

Բաղադրամասեր
10 կգ տավարի մսին (առանց ոսկորնորի)՝
600 գ սխտոր,
1 կգ աղ,
1 կգ բորակի (սելիտրայի),
500 գ չաման,
աղացած կարմիր տաքդեղը՝ ըատ ճաշակի

 

Պատրաստման եղանակը ՝ 

  •  


  • Տավարի սուկին, մեջքամասի հաստ կամ բարակ կողմի փափկամիսը , ինչպես և ազդրի վերևի մասի և ներսի միսը լվանալ և կտրտել 30 սմ երկարության, 12 սմ լայնության և 6 սմ հաստության կտորների: Մսի կտորները շարքովդա դարսել տաշտի մեջ, վրան ցանել աղի և բորակի (սելիտրայի) խառնուրդ, շորով ծածկել և երկու օր այդպես թողնել, իսկ այնուհետև միսը շրջել այնպես, որ վերևի կողմը ընկնի ներքև, ներքևին՝ վերև, և նորից այդպես թողնել 2 օր:

  • Հասած միսը թեթևակի լավանալ սառը ջրով և փայտե ցանցի վրա չորացնել: Սեղանը ծածկել նոսր գործվածքի կտորով, եզրերը լավ ձգել, վրան շարքով դնել պատրաստած միսը, շորի եզրերը լավ ձգել այնպես, որ միսը մնա շորի արկու շերտի արանքում, շորի վրայից դնել տախտակ, իսկ դրա վրա՝ որևէ ծանրություն:: 5 ժամ միսը մամլել, այնուհետև շորը փոխել և միսը դարձյալ մամլել 12 ժամ: Մամլումը վերջանալուց հետո մսի կտորները լարանով (շպագատով) ամուր կապել և 12 ժամ կախել ստվերում չորանալու համար (միսր շոշափելիս պետք է չոր լինի):

  • Չամանի սերմերն ընտրել, լվանալ և ծեծել։ Սխտորը կլպել և մանր կտրտել։ Չամանը, սխտորը և աղացած կարմիր տաքդեդր խառնել և ջուր լցնել, այնքան, որ խառնուդը ոչ թանձր հում սերի խտություն ունենա:

  • Պատրաստած խառնուրդը տրորելով քսել չորացած մսի կտորներին, շարքով դարսել տաշտում և 4 օր պահել: Դրանից հետո միսը հանել,նորից տրորելով վրան քսել այդ խարնուրդից, դարսել տաշտում և 3 - 4 օր այդպես թողնել: Այդ գործողությունը կրկնել երեք անգամ, այնպես, որ միսը 10 - 12 օր մնա խարնուրդի մեջ: Այդ ձևով պատրաստած միսը տաշտից հանել, 10 օր կախել ստվերում, չորանալու համար:

  •  

Սուջուխ

 

 

Բաղադրամասեր

 

  • 10 կգ տավարի մսին (առանց ոսկորնորի)՝

  • 250 գ աղ,

  • 10 կգ բորակ (սելիտրայի),

  • 100 գ կարմիր տաքդեղ,

  • 150 գ սխտոր,

  • 1 գ դարչին,

  • 2 գ հիլ

Պատրաստման եղանակը

  • Տավարի սուկին, մեջքամասի հաստ կամ բարակ կողմի փափկամիսը , ինչպես և ազդրի վերևի մասի և ներսի միսը լվանալ և կտրտել 30 սմ երկարության, 12 սմ լայնության և 6 սմ հաստության կտորների: 

  • Մսի կտորները շարքովդա դարսել տաշտի մեջ, վրան ցանել աղի և բորակի (սելիտրայի) խառնուրդ, շորով ծածկել և երկու օր այդպես թողնե:

  • Հասած միսը թեթևակի լավանալ սառը ջրով և փայտե ցանցի վրա,այնուհետև մանր կտրտել, մսաղացով աղալ, փոխադրել տաշտը, ավելացնել մանր սխտոր, աղացած կարմիր տաքդեղ, դարչին, հիլ, լավ խառնել, շորով ծածկել և հասունանալու համար այդպես թողնել 2-3 ժամ:

  • Խոշոր եղջերավոր անասունի աղիքներր լավ լվանալ, կտրտել 40 սմ երկարությամր կտորների, մի ծայրր թելով կապել, լցնել պատրաստապ խճողակը և թելով կապել երկրորդ ծայրը:

  • Թեթևակի ծռելով պայտաձև դարձնել, և ծայրերն իրար հետ կապել: 

  • Պատրաստած սուջուխը դնել սեղանին, ծածկել նոսր գործված կտորով, վրայից դնել տախտակ, իսկ դրա վրա՝ քար և 3 օր այդպես թողնել, իսկ հետո կախել հով՝ ստվերով և լավ քամ հարվող տեղում, 10 -15 օր անց սուջուխը ամրանում է:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը