Ինչպես ստուգել բրնձի որակը

Չինաստանը տարեկան 200 տոննա բրինձ է արտադրում, ինչն էլ այս երկիրը բրնձի արտադրության մեջ առաջատար է դարձնում: Միայն թե վերջին զեկույցների համաձայն, չինական բրինձը կարող պլաստիկական զանգվածից բաղկացած լինել և վտանգավոր լինել առողջության համար:
Լուրեր են շրջանառվում, որ չինացի արտադրողները կարտոֆիլի օսլայից ու պլաստիկական զանգվածից արհեստական բրինձ են արտադրում: Ստուգելու համար՝ արդյոք բրնձի մեջ պլաստիկական զանգված կա, թե ոչ, fithacker.ru-ն առաջարկում է կիրառել այս եղանակներից որևէ մեկը:
- Փոքր քանակությամբ բրինձն աղացեք ու հետևեք. եթե բրինձը սպիտակ փոշի է դառնում, այն օրգանական է: Եթե այն սանդի վրա դեղին հետք է թողնում, ապա պլաստիկական զանգվածից է:
- Մի քանի բրնձի հատիկ փորձեք կրակով այրել: Եթե դրանք այրվեն, ապա ձեր գնած բրինձը կեղծ է:
- 1 ճաշի գդալ բրինձ լցրեք ջրով լի բաժակի մեջ: Եթե բրինձը օրգանական է, այն պետք է իջնի բաժակի հատակը:
- Ջրի մեջ մի քիչ բրինձ եփեք, ապա այն լցրեք պլաստիկե կոնտեյների մեջ ու մի քանի օրով թողեք արևի տակ: Եթե բրինձն օրգանական է, այն մի քանի օրից պետք է բորբոսնի: Իսկ ահա կեղծված բրինձը անվնաս կմնա:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=17152&l=am
