Ինչպես օգտագործել սոխն ու կարտոֆիլը մազերի աճը խթանելու համար

Դիտումներ 291
Ինչպես օգտագործել սոխն ու կարտոֆիլը մազերի աճը խթանելու համար

Կարտոֆիլն ու սոխը կարող են օգնել խթանել մազերի աճը, դրանք ավելի խիտ դարձնել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մազաթափությունը պայմանավորված է մի խումբ գործոններով:

Աղտոտում: Աղտոտված միջավայրն էական վնաս է հասցնում մազերին: Քիմիական միջոցներն առաջացնում են մի խումբ խնդիրներ, այդ թվում՝ թեփ, մազաթափություն, գրգռվածություն և այլն:

Չափից շատ միջոցների օգտագործում: Մազերի խնամքի համար նախատեսված միջոցների չարաշահումը կարող է լուրջ վնաս հասցնել մազերին, քանի որ դրանք քիմիական միջոցներ են պարունակում:


Գենետիկ նախատրամադրվածություն: Մազաթափության պատճառները երբեմն մեր վերահսկողության ներքո չեն: Եթե ընտանիքի անդամների մոտ առկա է մազաթափության խնդիր, մեծ է հավանականությունը, որ դուք էլ կարող եք նման խնդրի բախվել:

Մազաթափության պատճառ կարող են դառնալ նաև բազմաթիվ այլ գործոններ: Այս խնդրի դեմ պայքարում կարող են արդյունավետ լինել նաև բնական միջոցները:

Սոխն ու կարտոֆիլը՝ երկար ու խիտ մազեր ունենալու համար. բաղադրիչներ

  • 1 կարտոֆիլ
  • 1 սոխ
  • 1 ձու
  • 1 ճաշի գդալ մեղր:

Պատրաստման եղանակը

  • Սոխն ու կարտոֆիլը մաքրեք, մանրացրեք: Անցկացրեք մսաղացով:
  • Առանձնացրեք հյութը:
  • Հում ձուն ավելացրեք հյութին:
  • Ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր, լավ խառնեք:

Օգտագործման եղանակը

  • Քսեք գլխամաշկին, մերսեք:
  • Դրական արդյունք ստանալու համար հարկավոր է գլուխը ծածկել:
  • Օգտագործեք շաբաթվա ընթացքում երկու անգամ:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը