Ինչպես մաքրել կերամիկական սալիկները. Արդյունքն անհավանական է

Դիտումներ 281
Ինչպես մաքրել կերամիկական սալիկները. Արդյունքն անհավանական է

Լոգասենյակի կերամիկական սալիկները երկար ժամանակ կպահպանեն իրենց նոր տեսքը, եթե հետևեք հետևյալ խորհուրդներին:

 


Այսօր վաճառքում լվացող բազում միջոցներ կան, որոնք թեթևացնում են տնային տնտեսուհիների հոգսը: Սակայն պետք է ընտրել այն միջոցները, որոնք պատրաստված են ոչ թթվային հիմքի վրա: Այդպիսի միջոցները չեն վնասի սալիկների միջև առկա կարերը: Լվացող միջոցը պետք է քսել սալիկի մակերեսին և հետո զգուշորեն մաքրել փափուկ, մաքուր կտորով:

Կարող եք օգտագործել նաև բնական փափուկ մազերով խոզանակներ: Ոչ մի դեպքում մետաղական լարերով խոզանակներ մի՛ օգտագործեք, քանի որ դրանք կարող են սալիկների վրա խազեր առաջացնել: Մինչև լվացող միջոցը սալիկի մակերեսին քսելը որևէ անկյունում կամ աննկատ տեղում այն փորձարկեք և միայն դրանից հետո քսեք ողջ մակերեսին:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը