Ինչպես մաքրել հոդերը կարտոֆիլի եփուկի միջոցով: Գրում է med.tert.am-ը


Տարիքի հետ մարդկանց մոտ ի հայտ են գալիս ավելի ու ավելի շատ խնդիրներ՝ կապված հոդերի հետ, որոնք կարող են պայմանավորված լինել բազմաթիվ գործոներով: Այդ գործոնների շարքին են դասվում նստակյաց կենսակերպը, սխալ սննդակարգը, ճարպակալումը, վնասակար սովորությունները, վնասվածքներն ու գերծանրաբեռնվածությունը:
Սակայն հոդերի առողջությունը կարելի է ամրապնդել՝ պարզապես դրանք ժամանակ առ ժամանակ մաքրելով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ բնական միջոց, որը ոչ միայն կօգնի մաքրել հոդերը, այլև կազատի արթրիտի ժամանակ առաջացող բորբոքումներից: Բացի այդ, այս միջոցը կօգնի նաև մաքրել աղիները, ինչը նույնպես շատ մեծ նշանակություն ունի առողջության ամրապնդման հարցում:
Պատրաստման եղանակը.
1 կիլոգրամ կարտոֆիլը լվանալ և առանց կեղևազրկելու կտրատել, այնուհետև ավելացնել մաքուր ջուր և եփել 1.5 ժամ: Պատրաստի եփուկն առանձնացնել, իսկ կարտոֆիլները՝ սեղմելով քամել:
Օգտագործման եղանակը.
Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական երեք անգամ՝ 200-ական մլ առավոտյան դատարկ ստամոքսին, օրվա ընթացքում և քնելուց անմիջապես առաջ: Այս մեթոդով բուժման կուրսը տևում է 2 շաբաթ, որից հետո հարկավոր է 2 շաբաթ տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2017/11/20/hoder/44894
