Ինչպես կարող է կարմիր բազուկը օգնել Ձեզ, որ հիվանդությունների դեմ է այն պայքարում


Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարևոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։
Փորձը ցույց է տվել, որ լավագույն ձեւը խառնուրդների տեսքով օգտագործելն է։ Կարելի է ժամանակի ընթացքում գազարի հյութը պակասեցնելով հասցնել 0-ի, իսկ բազուկն աստիճանաբար ավելացնել, որ օրգանիզմն ընտելանա։ Սովորաբար օրվա ընթացքում օգտագործվում է 1-1.5 բաժակ հյութ, օրը 2 անգամ կամ 100 գրամ՝ օրը 3 անգամ։
Բազուկի հյութը յուրահատուկ ըմպելիք է: Այն չես կարող գնել խանութում՝ այլ հյութերի հետ միասին: Այն հնարավոր է պատրաստել միայն տնային պայմաններում: Բացի այդ գոյություն ունեն այն օգտագործելու որոշ կանոններ:
1. Մի օգտագործեք այս հյութը հետևյալ հիվանդությունների առկայության դեպքում. միզաքարային հիվանդություններ, նյութափոխության խանգարում, շաքարախտ, փորլուծություն, հոդատապ, այրուցք, բարձր թթվայնություն, հիպոտոնիա:
2. Բազուկի հյութը շաքար և թրթնջուկային թթու է պարունակում՝ ունենալով կայուն ազդեցություն: Դրա այս հատկանիշերը կարող են խորացնել վերը նշված հիվանդությունները:
