Ինչպես հաղթահարել սրտի կաթվածը, եթե տարածքում միայնակ եք

Դիտումներ 242
Ինչպես հաղթահարել սրտի կաթվածը, եթե տարածքում միայնակ եք

Հաճախ սրտի կաթվածը վրա է հասնում, երբ մարդը միայնակ է, շուրջն էլ ոչ ոք չկա, որ օգնության հասնի: Եթե զգում եք, որ սիրտը սկսել է նորմալ ռիթմից շեղված աշխատել և ուր որ է ուշագնաց կլինեք, իմացեք, որ 10 վայրկյան ունեք ուշաթափվելուց առաջ ինքներդ ձեզ օգնելու համար: Այդ վայրկյանների ընթացքում կարող եք փրկել ձեր կյանքը:

Պետք է պարզապես իմանալ՝ ինչպես գործել նման պայմաններում:

Իսկ գործել պետք է այսպես. անհրաժեշտ է շատ հազալ ու մեծ ուժգնությամբ: Ամեն անգամ հազալիս խորը ներշնչեք: Հազը պետք է խորքից գա ու երկարատև լինի: Ներշնչումն ու հազը պետք է կրկնվեն ամեն 2 վայրկյանը մեկ առանց դադարի, մինչև շտապօգնության գալը, կամ մինչև սիրտը սկսի նախկին ռիթմով աշխատել:


Խոր ներշնչումն օգնում է, որ թթվածինը թոքեր ներթափանցի, իսկ հազը «սեղմում է» սիրտն ու ստիպում է, որ արյունը արագ շրջանառվի: Սրտի վրա այս ճնշումն օգնում է նաև նրան նորմալ ռիթմի մեջ ընկնել: Այսպես սրտի նոպա ունեցող մարդիկ լրացուցիչ ժամանակ են ստանում` մինչև բժիշկների  գալը:

Սրտաբանները վստահեցնում են, որ եթե մեզանից յուրաքանչյուրն այս տեղեկատվությամբ կիսվեր 10 մարդու հետ, մինիմում մեկ կյանք կարելի կլիներ փրկել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը