Ինչպես հասկանալ, որ օրգանիզմի նշաններն ախտորոշման կարիք ունեն. մի արհամարհեք

Դիտումներ 334
Ինչպես հասկանալ, որ օրգանիզմի նշաններն ախտորոշման կարիք ունեն. մի արհամարհեք

Հարկավոր է ուշադիր լինել նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին ախտորոշել առողջական խնդիրներն ու համապատասխան բուժում ստանալ: Adme.ru-ն ներկայացրել է մի քանի խնդիր, որոնք կարող են բժշկական միջամտություն պահանջել:

Վարդագույն կրունկներ: Եթե կրունկների հատվածում մաշկը վարդագույն է դարձել, այն բարակ է կամ կնճռոտ, հարկավոր է հետազոտություններ անցնել և ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը: Այս խնդիրները կարող են վկայել նյութափոխանակության խանգարումների, այդ թվում՚ դիաբետի մասին:


Գրկախառնություների զգացում: Եթե երբեմն զգում եք, որ ձեզ որևէ մեկը գրկում է կամ պարաններով կապում ոտքերի, որովայնի հատվածում, հարկավոր է դիմել մասնագետի և բացառել ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը: Նմանատիպ զգացումներ կարող են առաջանալ նաև ձեռքերի և ոտքերի հատվածում. մարդուն թվում է, թե  ձեռնոց է կրում կամ ծանր կոշիկներ:

 

 

Նոսր հոնքեր: Եթե նկատում եք, որ հոնքերի ծավալը նոսրանում է, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը: Այս նշանը կարող է վկայել հիպոթիրեոզի մասին:

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը