Ինչպես հաց ուտել և չգիրանալ
Ցանկացած դիետա սկսվում է պարզ ածխաջրերից հրաժարարվելով: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ խոսքն առաջին հերթին սպիտակ հացի մասին է:
Սպիտակ հաց: Սպիտակ հացը հիմնականում պատրաստվում է ալյուրի և ջրի համադրությամբ, շատ դեպքերում բաղադրիչներին ավելանում են նաև խմորիչ, շաքար, աղ: Եթե ակտիվ կյանք եք վարում, քիչ քանակով սպիտակ հացի օգտագործումը գիրության պատճառ չի դառնա: Միայն թե հաշվի առեք, որ այն հարկավոր է օգտագործել օրվա առաջին կեսին:
Օրվա ընթացքում օգտագործեք 1-2 կտոր հաց: Այն կարող եք համադրել բանջարեղենի, սպիտակուցների հետ:
Սև: Սև հացը շատերն են դիետիկ համարում, սակայն այս դեպքում ևս ամեն բան կախված է հացի բաղադրությունից: Հաճախ սև հացն ավելի շատ շաքար է պարունակում, քան սպիտակը: Բացի այդ՝ դրան հաճախ նյութեր են ավելացնում, որոնք հացին սև գույն են տալիս: Իսկ եթե բաղադրիչների շարքում նաև ընդեղեն և չորամրգեր կան, այն ավելի շատ կարելի է դասել թխվածքի շարքին: Այն պետք է օգտագործել միայն օրվա առաջին կեսին:
Ամբողջահատիկ ցորենի ալյուրից պատրաստված հաց: Այս հացն ամենաօգտակարն է, քանի որ մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում և ավելորդ կիլոգրամների պատճառ չի դառնա: Միայն թե հարկավոր է չափավոր օգտագործել:
Աղբյուր ՝ https://168.am/2018/10/30/1033180.html