Ինչպես ազատվել մկանուռուցքից(միոմա) ու կիստաներից ընդամենը երկու բաղադրիչի օգնությամբ

Դիտումներ 295
Ինչպես ազատվել մկանուռուցքից(միոմա) ու կիստաներից ընդամենը երկու բաղադրիչի օգնությամբ

Ձվարանի կիստան ու մկանուռուցքը (միոմա) բավական լուրջ խնդիր են, որի դեպքում սովորաբար լինում է վիրահատական միջամտության անհրաժեշտություն: Սակայն ամեն ինչ կախված է ուռուցքի չափերից, դրա տեսակից, ծանրության աստիճանից ու կնոջ առողջական վիճակից:


Ժամանակին հիվանդությունը հայտնաբերելու և բուժումը սկսելու դեպքում այս խնդրից կարելի է ազատվել նաև ժողովրդական միջոցների օգնությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընդամենը երկու բաղադրիչ պարունակող մի բուժիչ բաղադրատոմս, որը շատ արդյունավետ է և կօգնի բուժել կիստաներն ու մկանուռուցքը: Իրականում այն պարզապես մաքրում է օրգանիզմը մկանուռուցքից ու կիստաներից՝ անկախ դրանց տեղակայությունից:

Բաղադրությունը.

300 գրամ բնական մեղր (ցանկալի է շագանակի),

300 գրամ գառնադմակի (молодило) ամբողջական տերևներ:

Պատրաստման եղանակը.

Հարկավոր է կտրատել գառնադմակի տերևները, լցնել դրանք խորը ափսեի մեջ, այնուհետև ավելացնել մեղրն ու լավ խառնել: Խառնուրդը հարկավոր է թրմել 2-3 օր, որպեսզի գառնադմակի տերևների կտորներն ամբողջությամբ «թրջվեն», այնուհետև սկսել այն օգտագործել:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում հարկավոր դիմել համապատասխան մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:

Աղբյուրը ՝ https://hayinfo.net/aroxjutyun/

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը