Ինչպես ազատվել ճաքճքված շրթունքներից։ Խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ կարճ ժամանակում հասնել լավ արդյունքի։

Դիտումներ 847
Ինչպես ազատվել ճաքճքված շրթունքներից։ Խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ կարճ ժամանակում հասնել լավ արդյունքի։

1.Պիլինգ:

Այնպես, ինչպես դեմքի մաշկը, ձեր շրթունքները ևս պահանջում են կանոնավոր մաքրում: Օգտագործելով հատուկ սկրաբ` դուք զգալիորեն կբարելավեք ձեր շրթունքները` դարձնելով ավելի նուրբ, ինչպես նաև կբարելավեք արյան շրջանառությունը նրանցում: Սա վերականգնող և թարմեցնող պրոցեդուրա է, որը հեշտացնում է մեռած բջիջների հեռացումը նուրբ հատվածներում: 

Շրթունքների համար նախատեսված սկրաբները արտադրվում են գելի կամ կրեմի ձևով: Նրանք հաճախ պարունակում են տերեփուկի կամ կոկոսի էքստրակտ: Ներառում են նաև շաքարի կամ սինթետիկ միկրոսկոպիկ փոքրիկ մասնիկներ, որոնք ազդում են շրթունքների նուրբ հատվածի վրա: Պիլինգը և արյան շրջանառության բարելավումը ձեր շրթունքները կդարձնեն ավելի գեղեցիկ, նուրբ, երիտասարդ ու գայթակղիչ:

2.Սնուցում ու խոնավեցում:

Պիլինգից հետո շատ կարևոր է խոնավեցնել ձեր շրթունքներն ու սնուցել դրանք: Վարդի ու ժոժոբայի կոսմետիկ յուղերը հրաշալի են այդպիսի պրոցեդուրաների համար: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես տարբերել բալզամը շրթներկից: Շրթներկը շրթունքները պաշտպանելու և խոնավեցնելու համար է նախատեսված, օրինակ` ցրտաշունչ ձմռան օրերին կամ չափազանց շոգ ամառային օրերին, իսկ բալզամը նախատեսված է սնուցելու ու վերականգնելու համար, և այն անհրաժեշտ է դիտարկել որպես բուժող միջոց:


Գեղեցիկ և խնամված շրթունքները միշտ գրավիչ են: Ամեն օր շրթունքները ենթարկվում են փորձությունների՝ անկախ տարվա եղանակից: Քամի, արևային լույս, ցուրտ, փոշի և անգամ կոսմետիկա. այս բոլոր գործոնները ծերացնում են շրթունքները: Իսկ դրանք չեն կարող ինքնուրույն պաշտպանվել:

Ուստի մեր պարտքն է պաշտպանել մեր շրթունքները, ինչը շատ կարևոր է: Որոշ միջոցներ կօգնեն շրթունքներին ավելի ուժեղ լինել:

 Վիտամիններ C, A և E-ն նպաստում են, որ վերքերն ու ճաքերը շուտ լավանան:

• Պրոտեինը փափկեցնում է մաշկը:

• Մեղրամոմը հիանալի խոնավեցնող միջոց է:

Ժողովրդական միջացներից ի՞նչն է կարելի օգտագործել չոր և ճաքճքող շրթունքների բուժման համար:

1. Օրը մի քանի անգամ շրթունքներին քսեք թարմ կարագ կամ թռչնի հալեցված ճարպ: Դրանով իսկ դուք մաշկը կապահովեք В վիտամինով և կփափկանցեք այն:

2. Թխվա՞ծք եք պատրաստում: Մի փոքր կաթնաշոռ, մի կաթիլ գազարի հյութ` և կստանաք շրթունքների համար լավագույն դիմակներից: А և В վիտամինները, ինչպես նաև շրթունքների սնուցումն ապահովված է:

3. Եթե շրթունքները քամահարվել են, ապա տաքացրեք մոմը և կանեփի յուղը, խառնեք և գիշերը քսեք շրթունքներին: Առավոտյան ամեն ինչ կարգին կլինի:

4. Կանխարգելման համար գիշերները շրթունքներին կարելի է քսել ցանկացած բանջարեղենի հյութ կամ մեղր: Դա լավ կսնուցի, կվարակազերծի, կապահովի անհրաժեշտ միկրոէլեմենտներով:

 

http://aminform.com/

http://blognews.am/

http://ladynews.am/

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը