Ինչպես առանց դեղամիջոցների ազատվել մեջքի ցավից

Դիտումներ 220

Ինչպես առանց դեղամիջոցների ազատվել մեջքի ցավից

Մարդիկ, ովքեր երկար ժամանակ աշխատում են նստած վիճակում, հաճախ են մեջքի ցավ ունենում, որը նկատելիորեն ազդում է կյանքի որակի վրա, խանգարում աշխատել: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այս մթերքները կարող են օգնել ազատվել մեջքի ցավից:

Բազուկ: Բազուկն օգտակար է ոչ միայն սիրտ-անոթային համակարգի համար: Այն կարող է օգնել պայքարել նաև բորբոքային գործընթացների դեմ, որոնք ցավի պատճառ են դառնում:

Կարմիր կաղամբ: Այս մթերքը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաև C վիտամինով:

Ձուկ: Ձկնամթերքն օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է և օգտակար է ոչ միայն սրտի առողջությանը, այլև հակաբորբոքային ազդեցություն է ունենում:

Բանջարեղեն: Բանջարեղենը հարուստ է նյութերով, որոնք օգնում են պայքարել բորբոքման դեմ:

 



Նարնջագույն բանջարեղեն: Դդումը, գազարը և առհասարակ նարնջագույն բանջարեղենը նյութեր են պարունակում, որոնք վերամշակման ընթացքում վերածվում են վիտամին A-ի՝ սննդարար նյութ, որն ամրացնում է իմունային համակարգը:

Արքայախնձոր: Այս միրգը հարուստ է ֆերմենտներով, որոնք ուժեղ հակաբորբոքային ազդեցություն են ունենում:

Հատապտուղներ: Հատապտուղները հակաօքսիդանտ և հակաբորբոքային ազդեցություն են ունենում:

Աղբյուր ՝ https://168.am/2018/10/19/1026763.html



Ամենաընթերցվածը