Ինչպես արևածաղկի միջոցով կարգավորել արյան բարձր ճնշումը
րյան ճնշումը` արյան զանգվածի ճնշումն է զարկերակների պատերի վրա: Արյան ճնշումը չափվում է երկու թվերով, որոնք սովորաբար բաժանվում են գծիկով (օրինակ՝ 120/80): Առաջին թիվը կոչվում է մաքսիմալ (սիստոլիկ) արյան ճնշում, կապված սրտի սիստոլայի (կծկման) հետ, երբ սիրտը արյունը մղում է դեպի աորտա (սրտից դուրս եկող գլխավոր անոթը):
Երկրորդ թիվը կոչվում է մինիմալ (դիաստոլիկ) արյան ճնշում: Դա այն ճնշումն է, որի ժամանակ սիրտը նորից լցվում է արյունով՝ կծկումների միջև ընկած հանգստի պահին: Մինչև 120/80 մմ սնդիկի սյան արյան ճնշումը համարվում է նորմալ: Բարձր արյան ճնշում է համարվում 140/90 և դրանից բարձր ցուցանիշները:
Ներկայացնում ենք արևածաղիկով պատրաստված մի միջոց, որը կկարգավորի բարձր ճնշումը, սակայն մինչ օգտագործումը խորհուրդ է տրվում խորհրդակցեք բժշկի հետ։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
500 մլ արևածաղկի սերմեր չբոված վիճակով,
2 լիտր ջուր
Պատրաստման եղանակը
Լավ լվացեք սերմերը, լցրեք ամանի մեջ, դրեք կրակին։ Եռալուց հետո թեթև կրակի վրա եփեք 2 ժամ։ Սառեցրեք եփուկը։ Օրվա ընթացքում խմեք փոքր չափաբաժնով։ Բուժման կուրսը 2 շաբաթ է։