Ինչպես ճիշտ ընտրել ու եփել լոբին

Դիտումներ 865

Ինչպես ճիշտ ընտրել ու եփել լոբին

Խանութում լոբին ընտրելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի այն խոնավ ու կնճռոտված չլինի: Լոբու նոր բերքը չոր ու փայլուն, մաշկն էլ հարթ է լինում: Իսկ ճաքերով, ծակերով ու կնճռոտված մաշկով լոբին կարող եք վստահ թողնել վաճառասեղանին: Ուշադիր եղեք. նախորդ տարվա լոբին, ճիշտ է, ուտելի է, սակայն ավելի քիչ վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, իսկ այն փափկության հասցնելով եփելը գրեթե անհնար է:

Լոբին պահել պետք է չոր ու սառը տեղում, հերմետիկ փակված ապակե տարաներում: Իսկ վնասատուներից պաշտպանելու համար կարելի է տարայի ներսում սխտորի պճեղ դնել:

Եփված լոբին սառնարանում կարելի է պահել մեկ շաբաթ, իսկ սառցախցիկում՝ մի քանի ամիս: Ի դեպ, դիետոլոգները լոբին սառեցնելն ավելի օգտակար են համարում, քան այն պահածոյացնելը:

 



Լոբին եփելը նուրբ գործ է: Բանն այն է, որ նրա հատիկների թաղանթում պարունակվում են նյութեր, որոնք գազարտադրություն են առաջացնում: Դրանցից ազատվելու համար անհրաժեշտ է լոբին եփելուց առաջ գոնե 10-12 ժամ սառը ջրի մեջ պահել, իսկ եփելուց անմիջապես առաջ լավ լվանալ: Շատ կարևոր է այն եփել մինչև լավ փափկելը:

Իսկ ահա մատուցել լոբին պետք է բանջարեղենների հետ, որոնք կհեշտացնեն մարսողության գործընթացը: Լոբու համար լավագույն ընկերակցությունը արմատապտուղներն են (սոխը, գազարը), ինչպես նաև կանաչեղենն ու որոշ համեմունքներ (համեմ, սամիթի սերմեր, չաման): Ամենից հարմարը այն արագաեփ սարքի մեջ պատրաստելն է. 20 րոպեից լոբին կեփի: Իսկ ավանդական թավայի մեջ եփելու գործընթացը 1 ժամ կամ ժամուկես կտևի (կախված լոբու տեսակից ու խոնավությունից):



Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=3461&l=am



Ամենաընթերցվածը