Ինչպես ճիշտ պատրաստել կճուճների մեջ

Դիտումներ 300
Ինչպես ճիշտ պատրաստել կճուճների մեջ

Կճուճների մեջ ուտեստները բուրավետ, հյութալի ու նրբահամ են ստացվում: Բացի այդ, կճուճի մեջ պատրաստված ուտելիքի մեջ ավելի շատ վիտամիններ են պահպանվում, քան եփելիս և առավել ևս՝ տապակելիս: Եվ մեկ պլյուս. կճուճի մեջ պատրաստելիս պետք չէ խառնել ուտեստը, այն չի կպչի ու չի վառվի: Պետք է միայն բոլոր բաղադրիչները լցնել նրա մեջ, փակել կափարիչով ու անհրաժեշտ ժամանակով դնել ջեռոցի մեջ:


Խորհուրդներ

  • Կավը ջերմաստիճանային տատանումներ չի սիրում: Այնպես որ, պետք չէ կճուճն արդեն տաքացրած ջեռոցի մեջ դնել:
  • Ջեռոցում այն պետք է այնպես տեղադրել, որ չդիպչի տաքացնող էլեմենտներին: Ամենից հարմարն այն ներքևի աստիճանի վրա դնելն է, որպեսզի հետո հեշտ լինի հանելը:
  • Ջեռոցից կճուճը դուրս հանելուց հետո պետք չէ այն միանգամից սառը սեղանի վրա դնել, լավ է օգտվել փայտե տակդիրից: Չի կարելի նաև այն «պլիտայի» կամ բաց կրակի վրա դնել:
  • Սառնարանից հանելու դեպքում էլ պետք է որոշ ժամանակ թողնել սենյակային ջերմաստիճանում:
  • Եթե եփելու ընթացքում ջուր ավելացնելու կարիք է առաջանում, այն պետք է պարտադիր տաք լինի:
  • Կավը արագ ներծծում է հոտերը: Այնպես որ, սուր հոտով ուտեստները պատրաստելիս խորհուրդ է տրվում կճուճի մեջ մագաղաթյա թուղթ դնել: Իսկ շատ ավելի լավ է մի քանի կճուճ ունենալ՝ մսի, ձկան, բանջարեղենի և այլ, համով ու հոտով իրարից տարբերվող մթերքների համար:
  • Նոր գնված կճուճը պետք է մեկ ժամով սառը ջրի մեջ թրջել: Հետո էլ, ամեն անգամ ուտեստ պատրաստելիս խորհուրդ է տրվում այն 15 րոպեով թրջել: Կավը ներծծում է խոնավությունը և ուտեստն ավելի հյութալի է ստացվում:
  • Փորձեք կավե կափարիչի փոխարեն խմորից կափարիչ օգտագործել, վերջում այն կարող եք ուտել հացի փոխարեն:
  • Երբեք մի դրեք կճուճը աման լվացող սարքի մեջ: Խորհուրդ չի տրվում նաև այն լվանալ ամանների հեղուկով. դա կներծծվի կավի մեջ: Ամենալավը այն տաք ջրով ու պինդ խոզանակով լվանալն է (կամ սպունգով, եթե կճուճը գլազուրապատ է):
  • Կճուճը պետք է պահել կափարիչը վրան թարս դրած: Լավ սրբեք այն պահելուց առաջ, հակառակ դեպքում նրա վրա կարող է բորբոս առաջանալ:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը