Ինչպես ճիշտ պահել պանիրը


Պանիրը պետք է պահել միայն սառնարանում: Պահպանման լավագույն ջերմաստիճանը +6-ից +8 °C է, 90% խոնավության պայմաններում:
Պանիրը կենդանի մթերք է, որը շնչում, քրտնում ու ծերանում է: Այդ պատճառով էլ այն ոչ մի դեպքում չի կարելի պոլիէթիլենի մեջ փաթաթել: Այնտեղ այն կդադարի շնչել, համը կփոխվի, ներսում էլ մանրէներ կզարգանան: Պինդ պանիրը լավ է մագաղաթի թղթի մեջ փաթաթել, սակայն տարածություն թողնել թղթի ու պանրի արանքում:
Փափուկ պանիրը պետք է պահել պլաստմասե հերմետիկ ամանի մեջ, մոցարելան, բրինզան ու ռիկոտան իր հեղուկի մեջ ու հերմետիկ պլաստմասե տուփի մեջ, կանաչիով պանիրը մագաղաթե թղթի մեջ փաթաթած ու պլաստմասե տուփի մեջ դրած:
Պետք չէ պանիրը ուժեղ հոտ ունեցող մթերքների կամ ուտեստների կողքին կամ պանրի մի քանի տեսակները միասին պահել: Այն ներծծում է հոտերը:
Տնային պայմաններում պանրի պինդ տեսակները կարելի է 7-10 օր պահել: Փափուկ պանիրները կարելի է պահել 3 օրից ոչ ավել: Արդեն բացված տուփով հալած պանիրը կարելի է պահել 2 օրից ոչ ավելի. ավելի ուշ այն կկորցնի իր օգտակար հատկանիշների մեծ մասն ու համային որակները:
Խորհուրդներ
- Մի պոկեք պանրից նրա թաղանթը: Դրա ֆունկցիան պանիրը պաշտպանելն ու նրա բույրը պահպանելն է:
- Մի վախեցեք պինդ պանրի բորբոսից: Եթե նրա վրա մի փոքր բորբոս կա, ուղղակի կտրեք այդ հատվածը: Մնացած պանիրը կարելի է համարձակ ուտել: Եթե բորբոսը փափուկ պանրի վրա է հայտնվել, լավ է ռիսկի չդիմել ու նետել այն:
