Ինչպես ճիշտ պահել միսը


Ինչպես պահպանել սառցախցիկի մեջ
Միսը երկար պահելու համար ամենալավը այն սառցախցիկում տեղադրելն է:
Պահելու տևականությունը կախված է սառցախցիկի ջերմաստիճանից.
-12-ից - 8°C-ի դեպքում միսը կարելի է պահել 2-4 ամիս և ոչ ավելի
-18-ից -12°C-ի դեպքում պահել կարելի է 4-8 ամիս
-24-ից -18°C-ի դեպքում՝ 10-12 ամիս
Հայտնի է, որ ամբողջական թռչնամիսը ու կտրատած միսը կարելի է երկար պահել՝ մինչև 1 տարի, իսկ ահա աղացած հավի միսը միայն 9 ամիս, ֆարշը շատ ավելի քիչ՝ 4 ամիս:
Միսը ճիշտ սառեցնելու համար օգտագործեք հետևյալ համակարգը.
- Թարմ միսը կտրատել
- Մսի կտորները փաթաթել փայլաթիթեղի մեջ
- Փաթաթած միսը դնել պոլիէթիլենային փաթեթի մեջ (կարող եք թղթի վրա գրել ու փաթեթին փակցնել օրը)
- Միսը տեղադրել սառցախցիկի մեջ
Ինչպես պահպանել սառնարանի մեջ
Սառնարանը միջինը +5-ից 0°C ջերմաստիճան է ապահովում: Այստեղ մսի պահպանման ժամկետը ժամերով է հաշվվում:
+5-ից +7 աստիճանի դեպքում 8-10 ժամից ոչ ավելի
0-ից +5°C-ի դեպքում միսը կարելի է պահել 24 ժամ
-4-ից 0°C-ի դեպքում 48 ժամից ոչ ավելի
Բացառություն է աղացած միսը, որը ցանկալի է կիրառել հենց գնման օրը:
Խորհուրդներ
- Սառեցնելուց առաջ երբեք մի լվացեք միսը, այդպես կնվազեցնեք նրա պահպանման ժամկետը: Եթե ամեն դեպքում առցախցիկում դնելուց առաջ անհրաժեշտ է մսի կտորը լվանալ, ապա լվանալուց հետո մանրամասն չորացրեք այն:
- Սառնարանում մսի պահպանման ժամկետը մի քանի օրով մեծացնելու համար այն փաթաթեք վրան բուսական յուղ քսած մագաղաթե թղթի մեջ:
- Միսը սառեցված վիճակից հետ բերեք միայն բնական ձևով՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում. այդպես այն կպահպանի իր օգտակար հատկությունների մեծ մասը:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=2698&l=am
