Ինչպես ճիշտ պահել հացը

Դիտումներ 486
Ինչպես ճիշտ պահել հացը

Որպեսզի հացը չբորբոսնի, այն պետք է խնամքով պահել: Դրա համար մի քանի եղանակներ կան:

1. Վուշե կտորի կամ քաթանե պարկի մեջ

Հենց այսպես են ժամանակին մեր նախնիները պահպանել հացը: Կտորի մեջ փաթաթված հացը երկար ժամանակ պահպանում է իր թարմությունն ու համային հատկանիշները:


2. Հացամանի մեջ

Այսօր հացամանները տարբեր նյութերից են պատրաստում՝ փայտից, պլաստմասայից, չժանգոտվող պողպատից: Ամենից լավ տարբերակը մետաղական հացամանն է, քանի որ այն լավ ջերմային պայմաններ է ապահովում ու հոտ չի ներծծում: Պլաստմասե հացամանը կարճ է ծառայում, իսկ փայտից հացամանի հանդեպ միշտ հոգ պետք է տանել, որպեսզի այն չխոնավանա: Ինչպիսի հացաման էլ ձեռք բերեք, ցանկալի է ամեն օր մաքրել նրա միջից հացի փշուրները և շաբաթը մի անգամ լավ լվանալ ու չորացնել:

Սպիտակ ու սև հացերը ցանկալի է իրարից առանձին պահել. աշորայից բոքոններն ավելի բարձր խոնավություն ունեն, այդ պատճառով խորհուրդ է տրվում մի քանի բաժին ունեցող հացաման գնել:

Եթե հացամանի մեջ մի կտոր շաքար, մի կտոր խնձոր կամ մաքրած կարտոֆիլ դնեք, դրանով կարող եք նվազեցնել խոնավությունն ու երկարացնել հացի կյանքը:

Հացը հացամանում երկար կպահպանվի, եթե ժամանակ առ ժամանակ այն քացախի լուծույթով մաքրեք (թթու միջավայրում բորբոսը չի աճում, ուստի հացի բորբոսնելու հավանականությունն էլ զրոյական կլինի):

3. Սառնարանում

Եթե շատ հաց եք գնել, կարող եք դրանք ծակծկված պոլիէթիլենային տոպրակների մեջ դնել ու սառնարանում տեղադրել: Սառնախցիկը դնելու համար հացն ավելի լավ է սկզբում կտրատել ու փայլաթիթեղի մեջ փաթաթել:

Սառնախցիկում հացը մեկ ամիս կպահպանվի, իսկ սառնարանի վերևի բաժնում՝ երեք շաբաթ:

Խորհուրդներ

  • Հացը երկար թարմ պահելու ամենից արդյունավետ եղանակն այն ոչ թե ծայրերից, այլ մեջտեղից կտրելն ու երկու հատվածներն իրար միացնելն է:
  • Եթե հացը չորացել է, այն կարելի է տաքացնել վառարանում: Ի դեպ, դիետոլոգները խորհուրդ են տալիս նոր թխված հացն անմիջապես չուտել, այն ճիշտ է համեղ է, բայց մեծ օգուտ չի տալիս: Ամենից լավ դիետիկ հատկանիշներն ունի երեկվա կամ հատուկ չորացրած հացը:
  • Եվ վերջապես նախընտրությունը պետք է տալ հացահատիկային կամ աշորայի ալյուրից հացին, այլ ոչ ցորենահացին:

 

 

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=2764&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը