Ինչպես ճիշտ համադրել մթերքները

Դիտումներ 551
Ինչպես ճիշտ համադրել մթերքները

Մթերքների օգտակար համադրություններ

Միսը բանջարեղենի հետ

Ամենից դժվար մարսվող սնունդը կենդանական ճարպերն են, այդ  պատճառով նրանց համար պետք է ավելի հեշտ մարսվող զույգ ընտրել: Մսի համար, օրինակ, լավագույն խավարտը կանաչ բանջարեղենն է: Այն նվազեցնում է կենդանական ծագման սպիտակուցների վնասակար հատկանիշները, արյան միջից դուրս է հանում խոլեստերինը:

Տապակած միսը՝ հանդիսանալով կանցերոգեն, մի քանի անգամ մեծացնում է ստամոքսի ու աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը, ուստի միսն ավելի լավ է եփել կամ շոգեխաշել ու ուտել բրոկոլիի հետ: Հենց այս բանջարեղենն ունի կանցերոգեն նյութերն օրգանիզմից դուրս հանելու կարողություն:


Իսկ ահա միսը ոլոռի ապուրի հետ մատուցելը վատ գաղափար է: Նույնը վերաբերում է նաև եգիպտացորենին ու կարտոֆիլին: Մի ուտեստի մեջ կենդանական ու բուսական սպիտակուցները խառնել պետք չէ. դրանցից ամեն մեկը հատուկ մարսողական սեկրեցիա ու մարսման համար հատուկ ժամանակ է պահանջում:

Հենց այդպես էլ պետք է խուսափել միսը մակարոնի հետ ուտելուց: Այս դեպքում սպագետիի փոխարեն շոգեխաշած կամ թարմ բանջարեղեն դրեք, իսկ մակարոնի հետ մսի փոխարեն սոուսներ կամ բանջարեղենային խավարտ ավելացրեք:

Լյարդը կարտոֆիլի հետ

Կանոնից բացառություն է կազմում միայն խոզի կամ տավարի լյարդը: Այն օգտակար է համադրել կարտոֆիլի հետ և ահա թե ինչու: Ինչպես հայտնի է, խոզի կամ տավարի լյարդը մարդու համար երկաթի լավագույն աղբյուրն է: Ուտելիքի հետ մենք այն բավականին քանակով ստանում ենք, սակայն յուրացվում է միայն 8 տոկոսը:

Երկաթին յուրացվել օգնում է վիտամին C-ն, որը մեծ քանակով պարունակվում է ցիտրուսայինների, լոլիկի, հատապտուղների ու կարտոֆիլի մեջ: Վերը նշված մթերքներից ամենից տրամաբանականն ու համեղը կստացվի լյարդի ու կարտոֆիլի համադրությունը. այն կարելի է մատուցել լոլիկի հետ:

Գազարը ձիթապտղի յուղի հետ

Գազարի, քաղցր բիբարի և մյուս դեղին, նարնջագույն բանջարեղենների ու մրգերի մեջ մեծ քանակությամբ վիտամին A կա, որը ճարպայուրացվող է համարվում, այսինքն՝ նրան յուրացվել օգնում է ճարպը: Սրա հետ կապված գազարի հյութը խորհուրդ է տրվում օգտագործել շատ քիչ քանակությամբ ձիթապտղի յուղի հետ:

Կարելի է մանրացնել գազարը, մի քչ չամիչ ու ձիթապտղի յուղ լցնել: Վիտամին A-ի մի մեծ բաժին կարելի է ստանալ նաև պատրաստելով այս աղցանը. բարակ շերտերով կարմիր բիբար, կաղամբ ու սոխ կտրատել, ավելացնել փոքր քանակությամբ աղ, շաքար ու ձիթապտղի յուղ:

Ձուն սոխի ու լոլիկի հետ

Բոլորի համար սիրելի լոլիկով ձվածեղը պարզվում է նաև շատ օգտակար է, մասնավորապես՝ տղամարդկանց համար: Սոխն ու լոլիկը օրգանիզմ սելեն հասցնող եզակի մթերքներից են, իսկ այս հանքանյութը կարևոր է սեռական առողջության համար:

Սելենը լավ յուրացվում է նաև վիտամին E-ի հետ համադրելով: Իսկ վիտամին E մեծ չափով պարունակվում է ձվի, բուսայուղի ու կանաչու մեջ: Սակայն ուշադրություն դարձրեք. լոլիկն ու սոխը տապակել պետք չէ, իսկ ձուն եփեք 2 րոպեից ոչ ավելի:

Սունկը լոլիկի ու ռուկոլայի հետ

Ռուկոլան սուլֆորաֆանի եզակի աղբյուրներից է, որը մանրէասպան, հակաքաղցկեղածին հատկություններ ունի: Ոչ մեծ քանակությամբ այն պարունակվում է նաև կաղամբի մեջ, սակայն ռեկորդակիրն ամեն դեպքում ռուկոլան է:

Սուլֆորաֆանը հեշտ յուրացնելու համար անհրաժեշտ է սելեն, որն էլ պարունակվում է սնկի, լոլիկի, սոխի մեջ: Ռուկոլային ավելացնելով այս մթերքներից ցանկացածը, կարելի է նրա ազդեցությունը 13 անգամ մեծացնել:

 

Համադրություններ, որոնցից ցանկալի է խուսափել

Միս ու պանիր

Կարմիր միսը ցնիկի աղբյուր է, իսկ պանրի մեջ առկա ֆոսֆորը դանդաղեցնում է օրգանիզմի կողմից ցինկի յուրացումը:

Օգտակար նախաճաշն ու սուրճը

Հացով հնդկահավը, հնդկաձավարը, բանջարեղենն ու մրգերը վիտամիններով ու հանքանյութերով հարուստ լավ նախաճաշ են: Սուրճն էլ իր հերթին հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պաշտպանում են վաղաժամ ծերացումից: Սակայն կոֆեինը խոչընդոտում է շատ օգտակար նյութերի յուրացումը: Այսպիսով՝ նման նախաճաշը համարյա անօգուտ կլինի:

Կիվին կաթնամթերքի հետ

Պետք չէ կիվի ավելացնել կաթնային կոկտեյլների կամ յոգուրտների մեջ: Կիվին էնզիմ է պարունակում, որի ազդեցությամբ կաթնային սպիտակուցը դառնանում է: Դրանից վնաս չկա, բայց ուտեստի համը կփչանա:

Կաթն ու մրգերը/բանջարեղենը

Երևի բոլորը գիտեն, որ կաթն ու թթու վարունգը լավ լուծողական են: Բանն այն է, որ թթու վարունգը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը, և կաթը տեղում թթվում է: Նույնկերպ կաթի վրա ազդում են նաև մրգերը, հատկապես՝ թթու մրգերը: Այդ  պատճառով կաթը առանձին պետք է օգտագործել: Իսկ ավելի լավ է այն փոխարինել ուրիշ կաթնամթերքով:

Դդում

Կաթի նման դդումը ևս պետք է ուտել մյուս մթերքներից առանձին: Այն սկսում է մարսվել միայն աղիներում, այդ իսկ պատճառով, եթե այդ պահին ստամոքսը լիքը լինի, աղիների խանգարում կառաջանա: Դդումի ու այլ մթերքների օգտագործման միջև ժամանակահատվածը պետք է 2 ժամ լինի: Այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել տհաճ հետևանքներից: Այս կանոնը որոշ չափով վերաբերում է նաև ձմերուկին:

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=2377&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը