Ինչու է մարմնում հեղուկ կուտակվում և ինչպե՞ս ազատվել այդ խնդրից

Դիտումներ 1702

Ինչու է մարմնում հեղուկ կուտակվում և ինչպե՞ս ազատվել այդ խնդրից

Ձեզ հետ պատահե՞լ է, որ արթնանաք, կանգնեք կշեռքի վրա և հասկանաք, որ մի գիշերվա ընթացքում մի քանի կիլոգրամով ծանրացել եք։ Հնարավո՞ր է օրվա ընթացքում այդքան շատ ուտել, որ այդքան գիրանալ ընդամենը 1 գիշերում: Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Մարմնի քաշի նման մեծ թռիչքի ամենահավանական պատճառը մարմնում հեղուկի պահպանումն է:

 

 

Դա շատ տարածված վիճակ է հղիների, որոշակի դեղամիջոցներ ընդունող մարդկանց և ոչ ակտիվ կենսակերպ վարողների մոտ: Հեղուկի պահպանումը հանգեցնում է այտուցի և քաշի ավելացման: Բարեբախտաբար, բժիշկները վաղուց գիտեն, թե ինչն է առաջացնում հեղուկի կուտակում, և նրանք կարող են ձեզ մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես կարող եք արագ և հեշտությամբ լուծել այս խնդիրը:  Պատճառը՝ նատրիումի չափազանց մեծ քանակությունն է։

 



Աղ պարունակող մթերքների օգտագործումը հեղուկի կուտակման հիմնական պատճառներից մեկն է, հատկապես, եթե դուք այնքան ջուր չեք խմում՝ աղը ձեր օրգանիզմից դուրս հանելու համար: Երբ դուք չափից շատ աղ եք օգտագործում, ձեր մարմինը հակված է պահել ջուրը, որպեսզի պահպանի իր բնական հավասարակշռությունը: Նատրիումի հարուստ սննդակարգը կարող է հանգեցնել հեղուկի 20 անգամ ավելացման:

 

 

Ամենապարզ լուծումը վերամշակված մթերքները բնականով փոխարինելն է։ Մակարոնեղենը, ապուրները և նույնիսկ պահածոյացված բանջարեղենը զգալի քանակությամբ նատրիում են պարունակում։ Փոխարենը, ընտրեք թարմ կամ սառեցված բանջարեղեն և քիչ աղով ապուրներ և սոուսներ:

Բացի այդ, փորձեք փոխարինել ձեր ավանդական սեղանի աղը ծովի աղով կամ Հիմալայան աղով, քանի որ որոշ զեկույցներ ասում են, որ դրանք օգնում են նվազեցնել հեղուկի կուտակումը:

 



Մարմնի ճիշտ աշխատանքի համար օրական խմեք առնվազն 8 բաժակ (240 մլ) ջուր։ Եթե ​​դժվարանում եք ստիպել ձեզ լրացուցիչ բաժակ ջուր խմել, փորձեք ձեր սննդակարգում ավելի շատ մրգեր և բանջարեղեն ավելացնել՝ այս խնդիրը լուծելու համար:

Ջրի պահպանումը կարող է լինել նաև օրգանիզմում մագնեզիումի անբավարարության նշան: Ձեր մարմինը մագնեզիում է օգտագործում իր գրեթե բոլոր գործընթացներում: Երբ այն բացակայում է, մարմինը չի կարող նորմալ գործել և ջուր է պահում:

Ձեր սննդակարգում ավելացրեք այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ավոկադոն, ընկույզը, ամբողջական ձավարեղենը, սպանախը, մածունը և մուգ կանաչեղենը:



Ամենաընթերցվածը