Վերջին նորությունները 2-ամյա Տիգրանից․ Որոնողական աշխատանքները շարունակվում են

Դիտումներ 2095
Վերջին նորությունները 2-ամյա Տիգրանից․ Որոնողական աշխատանքները շարունակվում են

Արդեն 7 օր է՝ շարունակում են որոնել անհետ կորած 2 տարեկան Տիգրանին, բայց դեռ որևէ լուր չկա:

 


Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
 


Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ 

 


Աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։
Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ:

Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:

«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմեց ազգականներից մեկը:

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է թե եղբայրն որտեղ է, Տիգրանի 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել էն ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ՝ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային՝ վարարած գետում։ ԱԻՆ փրկարարական ջոկատներից բացի ներգրավվել են փրկարար շներ և ջրասուզակներ։

Հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը։ Ինչը գուցե վկայում է, որ երեխան գետը չի ընկել։
Հարկ է նշել, որ տունն ու գետը շատ մոտ են։

Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ երեխան ոչ թե գետն է ընկել, այլ նրան գողացել են։

Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ծնողների թույլտվությամբ հրապարակվել է երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769 կամ Ոստիկանություն՝ 102։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը