Շաքար ունեցողներին ելակ թույլատրվում է ուտել, թե ոչ․ Այժմ գիտենք այս հարցի պատասխանը


Ելակը հարուստ է մակրո եւ միկրոտարրերով, 100 գ հատապտուղների մեջ պարունակվում է 14 մգ կալցիում, 10 գ մագնիում, 19 մգ ֆոսֆոր, 24 մգ կալիում. այս նյութերի փոխհարաբերակցությունը նպաստավոր է դրանց յուրացման համար, 0,4 մգ երկաթ, 0,7 մգ սելեն, 4 մկգ կոբալտ, նաեւ յոդ, ցինկ, մարգանեց։
Ելակը հարուստ է ասկորբինաթթվով` 57 մգ, ֆոլիաթթվով` 17 մկգ, պարունակում է կարոտին` 0,03 մգ, վիտամին PP-0,3 մգ, B1-0,03 մգ, B2-0,03 մգ, B5-0,18 մգ, B6-0,06 մգ, տոկոֆերոլներ 0,54 մգ, բիոտին 4 մկգ, ֆլավոնոիդներ, սալիցիլաթթու։
Արդյո՞ք կարելի է ելակ ուտել շաքարային դիաբետով հիվանդներին։
Ելակը թույլատրվում է շաքարային դիաբետով հիվանդներին, բայց չափի մեջ։ Ամեն ուտելուց ՝ 4-5 հատ։
Իսկ որ մրգերը չեն կարող օգտագործել դիաբետիկները։
Այն մրգերը որոնք բնությունից արդեն գլյուկոզա են պարունակում։ Օրինակ խաղողը, սեխը, բանանը և այլն։
Ելակ (Fragaria ananassa), գետնաելակ անանասի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։ Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն նաև սպիտակ հյութալի հատապտուղ է։ Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին։
Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն)։ Մշակվում է Հայաստանում գրեթե բոլոր մարզերում։
