Ինչպե՞ս վարսակի օգնությամբ մաքրել ամբողջ օրգանիզմը
Վարսակի ջուր պատրաստելը բավականին հեշտ է: Ձեզ անհրաժեշտ է մաքրած վարսակ և թեփով վարսակ (овес с шелухой), հավասար չափաբաժիններով խառնեք այս երկու տեսակի վարսակները: Մաքրած վարսակը կարող եք նաև աղալ: Ստացված խառնուրդի 3ճ/գ-ի վրա լցրեք 0.5լ ջուր: Հասցրեք եռման ջերմաստիճանի, ապա կրակը ցածրացրեք:
Ցածր կրակի վրա եփեք 15-20 րոպե, ապա թողեք մի փոքր սառչի: Ստացված խառնուրդը քամեք թանզիֆի (марля) միջոցով: Վարսակի ջուրը պատրաստ է:
Այս ջուրն ամրացնում ու երիտասարդացնում է օրգանիզմը, կարգավորում է նյութափոխանակությունը: Վարսակի ջուրը պետք է խմել այն ժամանակ, երբ ծարավում եք: Կարող եք նաև օրական 2 բաժակ խմել:
Անմիջապես կզգաք տարբերությունը. Էներգիայի հոսք, օրգանիզմը կսկսի աշխատել առանց շեղումների:
Հնարավոր է՝ վարսակի փնտրտուքների վրա որոշ ժամանակ ծախսեք, բայց արդյունքն արժե դրան, քանի որ վարսակը բնական և արդյունավետ միջոց է, որը կարգավորում է օրգանիզմի աշխատանքը: