Ինչպե՞ս տարբերակել որակյալ կարագը մարգարինից և այլ անորակ ու առողջության համար վտանգավոր հավելումներից

Դիտումներ 273

Ինչպե՞ս տարբերակել որակյալ կարագը մարգարինից և այլ անորակ ու առողջության համար վտանգավոր հավելումներից

Կարագը պարունակում է բազմաթիվ կարևոր վիտամիններ և հանքանյութեր, որոնցից են վիտամիններ A, D, E, և K, ինչպես նաև մանգան, քրոմ, յոդ, ցինկ, պղինձ և սելեն: Կարագը պարունակում է նաև ճարպեր, որոնք վնասակար չեն մարդու օրգանիզմի համար:

 

 

Կարագի որակը հեշտությամբ կարելի է որոշել սառեցնելով սառնախցիկում: Իսկական կարագը, որը չի պարունակում բուսական յուղեր չի կտրվում, այլ կտորների է բաժանվում:

 

 



Սառը կարագը թողեք սենյակում: Որքան շատ բուսական յուղ պարունակվի, այնքան այն շուտ կփափկի: Իսկական սերուցքային կարագը մոտավորապես 30 րոպեի ընթացքում պինդ է մնում:

Եթե սառնախցիկից հանելուց հինգ րոպե հետո կարագը կարելի է քսել հացին, ուրեմն դա մարգարին է: Նույնիսկ, եթե ամենաբնական համն ունի:
Կտրեք մի կտոր կարագ և դրեք տաքացրած տապակի մեջ: Նայեք թե այն ինչպես է հալվում: Ավելորդ փրփուրը խոսում է այն մասին, որ կարգը պարունակում է չափից ավելի կաթնային շիճուկ և քիչ կաթնային յուղ: Նման կարագն ուտել կարելի է, սակայն թխվածքի համար խորհուրդ չի տրվում օգտագործել:

 

 

Բնական կարագը բավականին շուտ է փչանում: Եթե ձեր ապրանքը սառնարանում շաբաթներով չի փչանում, գույնն ու հոտը չի փոխում, ապա կարոց եք չկասկածել, որ վրայի «առանց կոնսերվանտների» գրառումը իրականուծյանը չի համապատասխանում:



Ամենաընթերցվածը