Ինչպե՞ս տապակել սմբուկը, որպեսզի այն ստացվի շատ համեղ, հյութալի և ամենակարևորը ՝ չայրվի

Դիտումներ 319
Ինչպե՞ս տապակել սմբուկը, որպեսզի այն ստացվի շատ համեղ, հյութալի և ամենակարևորը ՝ չայրվի

Ներկայացնում ենք սմբուկի տպակաման համեղ բաղադրատոմս, որի շնորհիվ կկարողանաք իդեալական ուտեստ պատրաստել և բոլորը գոհ կմնան:

Բաղադրիչներ.

5 հատ սմբուկին ՝ 

5 հատ տաքդեղ,

5 պճեղ սխտոր,

բուսայուղ,

աղը, պղպեղը, մաղադանոսը ՝ ըստ ճաշակի

 

 


Պատրաստման եղանակը.

Սմբուկը բարակ շերտերով կտրատել, աղ անել, շարել քամիչի մեջ: 

Պղպեղը 4-5 մասի բաժանել, միջուկը հեռացնել:

Մաղադանոսն ու սխտորը մանր կտրատել: 

Բուսայուղը թավայի մեջ տաքացնել, տապակել սմբուկի՝ արդեն քամված շերտերը, պղպեղը: 

Մատուցվող ափսեի մեջ շարել սմբուկը, պղպեղը, վրան շաղ տալ կանաչին և սխտորը, շարել բանջարեղենի հաջորդ շերտը, նորից ավելացնել կանաչի և այդպես շարունակ: Մատուցել կարելի է թե սառը, թե տաք վիճակում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը