Ինչպե՞ս տան պայմաններում պատրաստել ելակով լիկյոր

Ելակով կարող եք պատրաստել բազմաթիվ սմուզիներ և ըմպելիքներ։ Այս անգամ առաջարկում ենք պատրաստել ելակով լիկյոր։

Ելակով լիկյոր պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
ելակ - 500 գր,
շաքարավազ - 1 բաժակ,
ջուր - 5 բաժակ,
օղի - 1 բաժակ,
կիտրոնի հյութ - 1 բաժակ

Պատրաստման եղանակը
Ելակը բլենդերով տրորում ենք, և ստացված խյուսը կիտրոնի հյութի հետ լցնում սառույցով լի սափորի մեջ:
1 բաժակ շաքարավազը և 1 բաժակ ջուրը կաթսայում խառնում ենք, դնում կրակին ու տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի:

Ստացված օշարակը սառեցնում ենք և ավելացնում ելակի ու կիտրոնի խառնուրդին: Այնուհետև ավելացնում ենք մնացած սառը ջուրը (4 բաժակ):
Իսկ վերջում ավելացնում ենք օղին:
