Ինչպե՞ս պայքարել գորտնուկների դեմ և ազատվել դրանցից

Դիտումներ 639

Ինչպե՞ս պայքարել գորտնուկների դեմ և ազատվել դրանցից

Գորտնուկները խիստ տարածված մաշկային գոյացություններ են։ Գորտնուկների առանձին տեսակներ առաջանում են մարդու մարմնի որոշակի շրջաններում։ Լինում են սովորական, տափակ (պատանեկան), սրածայր եւ թելանման գորտնուկներ։

Առավել ուշ տարիքում առաջացած ծերունական գորտնուկները համարվում են թվարկածներից տարբերվող նորագոյացության առանձին տեսակներ։ Մասնագետները նշում են, որ գորտնուկների խմբին են պատկանում նաեւ որոշ բնածին նորագոյացություններ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն գորտնուկների հետ, բացի արտաքին նմանությունից։ 
 

Գորտնուկներն առաջանում են վիրուսային վարակի պատճառով: Հաճախ այս վիրուսները ստանում ենք հանրային ծովափերից կամ լողավազաններից, նույն սրբիչն օգտագործելիս կամ միևնույն զուգարանից օգտվելիս: Սովորական գորտնուկները գոյացություններ են, որոնք բաց վարդագույն տեսք ունեն:

Հանգիստ կարող եք վերացնել այս գոյացությունները մարմնի տարբեր մասերից՝ բնական միջոցներով:

Գորտնուկի վրա քսեք սխտորի հյութ օրական մի քանի անգամ և գորտնուկը շատ արագ կանհետանա:

Մեկ այլ միջոց է նաև սա. թանզիվը թրջեք գարեջրի փրփուրով և տեղադրեք գորտնուկի վրա: Ամեն օր կրկնեք այս գործողությունը՝ մինչև գորտնուկներն ամբողջովին անհետանան:



Ամենաընթերցվածը