Ինչպե՞ս պատրաստել պիցցայի խմոր, որպեսզի բնորոշ լինի իսկական իտալական պիցցային
Դիտումներ 506
Պիցցայի խմոր պատրաստելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի նրբություն: Մեր առաջարկած բաղադրատոմսով այն կստացվի իսկական իտալական պիցցային բնորոշ խմոր:
Բաղադրիչներ
300 գ ալյուրին ՝
3/4 թ/գ շաքարավազ,
170 մլ տաք ջուր,
1 թ/գ խմորիչ,
կես թ/գ աղ,
40 գ. կարագ
Պատրաստման եղանակը
Ջուրը լցնել ամանի մեջ և լուծել շաքարավազը, ավելացնել խմորիչը և թողնել տաք տեղում մոտ 10 րոպե:
Ալյուրը և աղը հարել կարագի կամ ձեթի հետ:
Ջրի մեջ բացված խմորիչը ավելացնել ալյուրի վրա և խառնել մինչև փափուկ խմոր ստանալը:
Խմորը լավ հունցել այնքան որ ձեռքերը չկպչի, ապա խմորը ծածկելլ և թողնել 1 ժամ տաք տեղ, մինչև խմորը բարձրանա:
Նորից ձեռքով ծեծել և թողնել որ բարձրանա, բարձրանալուց հետո այն արդեն պատրաստ է:
Ամենաընթերցվածը