Ինչպե՞ս պատրաստել որակյալ և համեղ դդումի մուրաբա, և ամենակարևորը, որ մուրաբան չշաքարակալի
Դիտումներ 554
Այս բաղադրատոմսով պատրաստելիս մուրաբան չի շաքարակալի և ամենակարևորը շատ համեղ և որակյալ կստացվի։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրիչներ
1 կգ դդումին ՝
1 կգ շաքարավազ,
400 մլ ջուր,
վանիլին,
մեխակ,
0,5 թ․ գ․ կիտրոնի աղ,
Պատրաստման եղանակը
Դդումը լավ լվանալ, մաքրել, կտրատել խորոնարդաձև և դնել կրաջրի մեջ։ Այդպես թողնել ամբողջ գիշեր։
Առավոտյան կրաջրից հանել, լավ լվանալ սառը ջրով, հետո դդումը գցել եռացող ջրի մեջ, 5 րոպե եփել, ջուրը թափել, թողնել` սառի:
Շաքարավազն ու ջուրը լցնել դդումի կտորների վրա։
Ապա եփել 30-35 րոպե, վերցնել կրակից և թողնել, որ մուրաբան սառչի: Երկու անգամ կրկնել այդ նույնը, իսկ այնուհետև մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը:
Վերջում կարող եք նաև մուևաբայի վրա լցնել կիտրոնի աղ և վանիլին։
Ամենաընթերցվածը