Ինչպե՞ս պատրաստել իսկական հայկական խաշ, որ այն շատ համեղ և կպչուն ստացվի․ Գաղտնիքներ, որ պետք կգան ձեզ
Դիտումներ 2779
Բաղադրամասեր
-
1.5 կգ տավարի տոտիկին՝
-
500 գ զինգ,
Պատրաստման եղանակը
-
Ոտքերը խանձել, մի քանի անգամ լվանալ, կտրել մեծ կտորներով և 1 օր թողնել ջրի մեջ՝ ջուրը փոխելով 2 - 3 ժամը մեկ:
-
Հետո նորից լվանալ, դնել էմալե ամանի մեջ և այնքան ջուր լցնել, որ 15 - 20 սմ ծածկի ոտքերը և դնել մարմանդ կրակի վրա:
-
Զինգը մաքրել, լվանալ և եփել այնքան, մինչև հոտը անհետանա: Հետո արգանակը թափել, զինգը լվանալ սառը և տաք ջրով և ավելացնել ոտքերի վրա:
-
Շարունակել եփել ավելի ցածր կրակի վրա առանց աղի՝ հեռացնելով քափը, մինչև միսը առանձնանա ոսկորներից:
Առաջարկում ենք դիտել այս տեսանյութ և տեսնեք, թե ինպե՞ս է խաշ պատրաստում Ժորժը
Ամենաընթերցվածը