Ինչպե՞ս պարզել միսը և ձուկը թարմ են, թե ոչ

Դիտումներ 371

Ինչպե՞ս պարզել միսը և ձուկը թարմ են, թե ոչ

Ինչպես որոշել` ձուկը թա՞րմ է, թե՞ ոչ:

 

 

Թարմ ձկան թեփուկը հարթ է ու փայլուն և ամուր կպած է մարմնին, աչքերը դուրս ընկած ու թափանցիկ են. խռիկները` վառ կարմիր, փորը փքված չէ, միսը դժվարությամբ է պոկվում փշերից։ Այդպիսի ձուկըը ջրի մեջ գցելիս իջնում է ամանի հատակը։ Լավորակ թարմ ձկան արգանակը թափանիկ է և լավ հոտ ունի։

Իմացեք, որ լավ որակի միսը կտրելիս գրեթե չոր է լինում, մատով սեղմելիս նրա վրա գոյացող փոսիկն արագորեն ուղղվում է։ Թարմ մսից եփած արգանակը հաճելի համ ու հոտ ունի: Այդպիսի արգանակի վրա լողում են ճարպի խոշոր կաթիլներ:

 



Միսը հոտ ունի թե ոչ` ստուգելու համար հարկավոր է դանակը կամ պատառաքաղը տաքացնել և դրանով միսը ծակել։ Եթե վատորակ է, ապա դանակից կամ պատառաքաղից վատ հոտ է գալիս։

 

 

Եթե հին միս եք եփում, ապա վրան լցրեք մեկ գդալ քացախ կամ մեկ գդալ կիտրոնի հյութ, դրանք նպաստում են մսի արագ եփվելուն:

Այս տեսանյութերը ձեզ նույնպես կօգնեն, որպեսզի պարզեք, արդյոք թարմ միս կամ ձուկ եք գնել:

 

 



 

 



Ամենաընթերցվածը