Ինչպե՞ս լավացնել արյան շրջանառությունը, մաքրել անթները և ազատվել բարձր ճնշումից

Դիտումներ 338

Ինչպե՞ս լավացնել արյան շրջանառությունը, մաքրել անթները և ազատվել բարձր ճնշումից

Ժամանակի ընթացքում անոթների պատերին ճարպ, խոլեստերին և այլ վնասակար նյութեր են կուտակվում: Այս մակարդուկներն առաջացնում են անոթների խցանումներ՝ առաջ բերելով լուրջ առողջական խնդիրներ, խոչընդոտելով արյան հոսքը: Կարող են նկատվել մի խումբ ախտանշաններ, այդ թվում՝ ցավ կրծքավանդակում, դժվարություն շնչելիս, շնչահեղձություն, աղիների հետ կապված խնդիրներ և այլն:

Այս խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ դրանում ներառելով բուսական ծագման մթերք, բանջարեղեն, սեզոնային մրգեր, ընդեղեն և սերմեր: Մի չարաշահեք սնունդը, խուսափեք մշակման ենթարկված, մեծ քանակով վնասակար ճարպեր պարունակող մթերքի օգտագործումից: Հիշեք, որ վիտամին C-ն շատ կարևոր է անոթների առողջության պահպանման համար, իսկ E վիտամինն օգնում է ամրացնել դրանց պատերը:

Նուռ: Այս միրգը հարուստ է A, B, C, E վիտամիններով, ինչպես նաև կալիումով: Մի բաժակ նռան հյութ օգտագործելով՝ կստանաք ֆոլաթթվի օրական չափաբաժինը, ինչը հատկապես կարևոր է կանանց առողջության համար:

 



Անոթների առողջության պահպանմանը կարող է նպաստել նաև գազարը: Այն կօգնի լավացնել արյան շրջանառությունը: Սննդակարգ ներառեք քունջութի սերմեր, նուշ, հնդկական ընկույզ, պնդուկ, կտավատի սերմեր: Կտավատի, կոկոսի և ձիթապտղի յուղերը հարուստ են օգտակար ճարպերով, որոնք անհրաժեշտ են անոթների մաքրման համար: Այս յուղերն օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և արյան ճնշումը:

Անոթների առողջության պահպանմանը նպաստում են նաև սխտորը, բալը, խաղողը, ելակը, խնձորը, կանաչ թեյը: Սխտորը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը, իսկ կանաչ թեյն անոթները պաշտպանում է վնասումից: Թուրինջը, նարինջն ու վարսակը ևս լավագույն ընտրություն են:



Ամենաընթերցվածը