Ինչպե՞ս կարող ենք սպանախն օգտագործել նիհարելու և մի շարք առողջական խնդիրներից ազատվելու նպատակով

Դիտումներ 396
Ինչպե՞ս կարող ենք սպանախն օգտագործել նիհարելու և մի շարք առողջական խնդիրներից ազատվելու նպատակով

Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի  առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ:

 

 

 Սպանախը կարող է նվազեցնել քաղցը և անառողջ սնունդ ուտելու ցանկությունը: Ստացվոււմ է, որ այս բոյսն օգնում է վերահսկել ախորժակը, իսկ այն վերահսկելով`կխուսափեք ավելորդ կիլոգրամներից: Իսկ սպանախի հյութը վաղ առավոտյան՝ դատարկ ստամոքսին խմելով, կարող եք նվազեցնել ախորժակն ամբողջ օրվա համար:

 

 


Սպանախը հարուստ է հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար նյութերով: Սպանախը պարունակում է այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են՝ ֆոլիևյան թթու (Folic acid), նիացին (niacin), վիտամիններ` A, B6, C և այլ վիտամինների մնացորդներ: 

Մյուս կարևոր սննդարար նյութերից են տիամինը (thiamine), ռիբոֆլավինը (riboflavin), որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմի ամենօրյա ֆունկցիաների կատարման համար: Գունանյութերից սպանախը պարունակում է բետա-կարոտին (beta carotene) լյուտեին (lutein), քսանթին (xanthene) և քլորոֆիլին (chlorophyllin): 

 

 

Սպանախի առավելությունը նրանում է, որ այն չի պարունակում ճարպեր և ճարպային բաղադրիչներ: Սպանախը կարող եք օգտագործել հում կամ խաշած վիճակում, քանի որ նրա սննդարար հատկությունները երկու դեպքում էլ պահպանվում են:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը