Ինչպե՞ս կարող է մաղադանոսը կարգավորել տեսողությունը
Մաղադանոսը հնագույն ժամանակներից հայտնի կանաչի է:
Այն օգտագործում էին և բժշկության մեջ, և որպես համեմունք։
Լայն տարածում մաղադանոսը գտավ իր բաղադրության մեջ առկա հարուստ վիտամինների և հանքանյութերի շնորհիվ։
Մաղադանոսի ամենահայտնի և էականում օգտակար հատկություններից է թարմ շնչառություն ապահովելու և պահպանելու, ինչպես նաև ախորժակը գրգռելու հատկությունը։
Իրականում այս կանաչին ընդունակ է շատ ավելիին։
Այսօր ձեզ ենք ներկայացնում մաղադանոսով պատրաստված բաղադրատոմս, որը կօգնի լավացնել տեսողությունը:
Բաղադրատոմսը շատ պարզ է և մատչելի: Բաղադրիչներից բոլորն էլ հայտնի են և հասանելի:
Բաղադրություն
- 1 փունջ մաղադանոս
- 1 կիտրոն
- 1 ճ/գ մեղր
Կիտրոնն ու մաղադանոսը մանրացրեք և ավելացրեք մեղրին: Ամբողջ լավ խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք:
Օրական 2-3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ կամ 1.5 ժամ հետո կերեք այս խառնուրդից 1 թ/գ չափաքանակով:
Բուժման կուրսը 1 ամիս է տևում, ապա 2 շաբաթ դադար տվեք և անհրաժեշտության դեպքում՝ կրկնեք կուրսը: