Ինչպե՞ս կարճ ժամանակում բարակեցնել և ավելի գեղեցիկ դարձնել ազդրերի հատվածը
Ազդրերը կանացի մարմնի ամենագրավիչ և ամենապրոբլեմաիկ հատվածներից է: Սակայն ազդրերի շրջանում չափազանց դժվար է վերացնել ավելորդ սանտիմետրերը: Ներկայացնում ենք երեք արդյունավետ քայլ, որոնց միջոցով հնարավոր կլինի յուրաքանչյուր շաբաթ կորցնել մեկ սմ:
Քայլ առաջին
Անհրաժեշտ է քչացնել օրական ընդունվող կալորիաների քանակը: Աշխատեք ավելի հաճախ ուտել, սակայն քիչ-քիչ: Անհրաժեշտ է ուտել երկու-երեք ժամը մեկ: Կերեք այնքան, որը թույլ տա վերացնել սովի զգացումը:
Քայլ երկրորդ
Սովորություն դարձրեք բավականաչափ ջուր խմել օրվա ընթացքում: Աշխատեք խուսափել սոդայի և կաթնային կոկտեյլներից, գարեջրից: Արդեն մի քանի օրից հնարավոր կլինի խուսափել քաղցր թեյից:
Քայլ երրորդ
Բարեբախտաբար, ազդրերը հնարավոր է շուտ կարգի բերել արդյունավետ վարժությունների միջոցով: Կան մեծաքանակ վարժություններ, որոնք հասանելի են նաև տնային պայմաններում: Ընտրեք, թե ինչ արդյունքի եք ցանկանում հասնել և օրական գոնե տասներկու րոպե տրամադրեք: