Ինչպե՞ս բնական ճանապարհով նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ․ Մեզ այդ հարցում կօգնի դարչինը

Նախ նշենք, որ խոլեստերինն արտադրում է լյարդը: Գոյություն ունի խոլեստերինի 2 տեսակ, այսպես ասած՝ «լավ» և «վատ», իսկ ավելի ճիշտ՝ «պետքական-օգտակար» և «անպետք-վնասակար»: Վնասակար խոլեստերինը լինում է ցածր խտության և հենց դա է կպչում ձեր երակների պատերին ու խցանումներ առաջացնում, ինչը հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների:

Օգտակար խոլեստերինը արտադրում է հենց օրգանիզմը և այն մասնակցում է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք պրոցեսների։
Ինչպես արդեն նշեցինք՝ «լավ» խոլեստերինը անհրաժեշտ է օրգանիզմին, իսկ ահա վատ խոլեստերինի դեմ պետք է պայքարել

Սննդակարգի մեջ դարչին ընդգրկեք. Անգլիայում հետազոտողները հայտնաբերել են, որ օրական ընդամենը կես ճաշի գդալ դարչինը խոլեստերինի մակարդակը 26 տոկոսով նվազեցնում է։

Դարչինը կարելի է ավելացնել առավոտյան սուրճի կամ թեյի մեջ, կամ խառնել քամած մածունին՝ թարմ մրգերի, ընկուզեղենի հետ միասին:
Համեղ են նաև դարչինով պատրաստված տարատեսակ թխվածքաբլիթները: Քաղցրակերների համար հրաշալի և առողջարար տարբերակ է հալեցված սև շոկոլադը՝ համեմված դարչինով ու ընկույզով, նուշով կամ հնդկական ընկույզով:
