Ինչպե՞ս առանց տանջանքների ազատվել ավելորդ քաշից

Դիտումներ 289
Ինչպե՞ս առանց տանջանքների ազատվել ավելորդ քաշից

Մասնագետների գնահատմամբ`ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար: 

Ավելորդ քաշը կարող Է արագացնել ուղեղի ծերացումը. բարեկազմ եւ գեր մարդկանց նյարդային համակարգի վիճակի դիտարկումները ցույց են տվել, որ գեր մարդկանց ուղեղի հյուսվածքը միջին հաշվով 10 տարով ավելի ծեր Է երեւում, քան քաշի հետ կապված խնդիր չունեցող իրենց հասակակիցներինը:
Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությանը:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ՝

Առաջին հերթին հարկավոր է շատ ջուր օգտագործել: Ջուրն այրում է ճարպերը և օգնում օրգանիզմին ազատվել տոքսիններից: Շատ քայլեք, նստակյաց կյանքը նպաստում է գիրացմանը: Կրճատեք սնդդակարգում քաղցրը, փոխարենն ավելացրեք մրգերը: Այս ամենին չի խանգարի նաև մարզվելը, այն կլավացնի ինքնազգացողությունը և թարմություն կպարգևի Ձեզ: Կրճատեք նաև քնելու ժամերը: Օրական 7-8 ժամից ավել քունը սթրես է օրգանիզմի համար և այն սկսում է ճարպեր արտադրել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը